481.79
+0.02
538.93
-1.33
8.53
+0.03
+23
Եղանակը Երևանում
Հայ
Երևանը կառուցողական է համարում ՀՀ նախագահի հանդիպումը Թուրքիայի վարչապետի հետ
13:02
30 Հունվարի 2009

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կառուցողական է համարել նախօրեին Դավոսում կայացած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։

«Հանդիպումն անցավ կառուցողական մթնոլորտում։ Տեղի ունեցան երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացի գործնական քննարկումներ», - ասել է Նալբանդյանը լրագրողներին։

Նրա խոսքերով, Սարգսյանն ու Էրդողանը կարևորել են 2008 թ.-ին սեպտեմբերին Երևանում Հայաստանի և Թուրքիայի նախագահների միջև կայացած հանդիպումը։ «Այդ հանդիպումը բեկումնային էր հարաբերությունների կարգավորման գործընթացում, դրան հետևեցին Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարների մի շարք հանդիպումները», - ասել է Նալբանդյանը Հայկական երկրորդ հեռուստաալիքի եթերում։

Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը Երևան էր ժամանել 2008թ. սեպտեմբերի 6-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով՝ դիտելու 2010թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների հանդիպումը:  Այս այցը «ֆուտբոլային դիվանագիտություն» անվանումը ստացավ և լայնորեն լուսաբանվեց համաշխարհային մամուլում:

Նալբանդյանի խոսքերով, Հայաստանի նախագահն ու Թուրքիայի վարչապետը, ընդհանուր առմամբ, դրական են գնահատում հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ ԱԳ նախարարներին հանձնարարելով լրացուցիչ ջանքեր գործադրել այդ ուղղությամբ։

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։

Թուրքիան առաջ է քաշում մի շարք նախապայմաններ՝ երկկողմ հարաբերությունների հաստատման համար։ Երևանն, իր հերթին, հայտարարում է Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատելու պատրաստակամության մասին։-0-    

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: