487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+8
Եղանակը Երևանում
Հայ
Երկշաբթյա դադարից հետո Երևանում կվերսկսվի «յոթի գործով» դատավարությունը
11:21
30 Հունվարի 2009

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի. Երկշաբթյա դադարից հետո Երևանում կվերսկսվի այսպես կոչված «յոթի գործով» դատավարությունը՝ մարտի 1-2-ին Երևանում կայացած անկարգությունների փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում:

Միասնական գործի շրջանակներում քննվում են պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանի դեմ հարուցված մեղադրանքները՝ 225-րդ հոդվածի երրորդ կետով (զանգվածային անկարգություններ, որոնք զուգորդված են սպանությամբ), 300-րդ հոդվածի 1-ին կետով (պետական իշխանության յուրացնելը), 316-րդ հոդվածի 2-րդ կետով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրել), Սասուն Միքայելյանի դեմ հարուցված մեղադրանքները՝ 225-րդ հոդվածի 3-րդ կետով, 300-րդ հոդվածի 1-ի մասով, 235-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասով (զանգվածային անկարգություններ կազմակերպելը, որոնք ուղեկցվել են բռնությամբ, ջարդերով, հրկիզումներով, գույք ոչնչացնելով կամ վնասելով, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելով) և Հակոբ Հակոբյանի դեմ, ով մեղադրվում է ՀՀ ՔՕ 225-րդ հոդվածի 3-րդ մասով և 300-րդ հոդվածի 1-ին մասով։

Բացի այդ, դատարանը քննում է գործը՝ ըստ մեղադրանքի ՀՀ ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ մասով, 300-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև Գրիգոր Ոսկերչյանի, Սուրեն Սիրունյանի և Շանթ Հարությունյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ մասով, 300-րդ հոդվածի 1-ին մասով:

«Հաշվի առնելով այն, որ անցած դատական նիստերի ժամանակ ամբաստանյալներն անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել դատարանի նկատմամբ, ոտքի չեն կանգնել դատավորի՝ նիստերի դահլիճ մուտք գործելու ժամանակ և չեն ենթարկվել նրա կարգադրություններին, իսկ անցած նիստի ժամանակ դատարանի նախագահողի հասցեին անպարկեշտ արտահայտություններ են օգտագործել՝ դատարանը որոշում է կայացնում հեռացնել ամբաստանյալներին դատարանի նիստերի դահլիճից և տեղափոխել նիստը մինչև 2009 թ.-ի հունվարի 30-ը», - վճռել է գործով դատավոր Մնացական Մարտիրոսյանը։

Այսօրվա դատական նիստը թվով յոթերորդը կդառնա։ «Յոթի գործով» նախկին դատական նիստերն արդյունք չբերեցին. բոլոր յոթ ամբաստանյալների իրավապաշտպանները հերթով հայտարարում էին դատավոր Մարտիրոսյանի ինքնաբացարկի մասին, որոնք նա մերժում էր։

Ամբաստանյալները պնդում են, որ իրենց ներկայացված մեղադրանքներն անհիմն են, իսկ քրեական հետապնդումն իրականացվում է քաղաքական հայացքների և համոզմունքների պատճառով։

«Յոթի գործով» բոլոր դատական նիստերն ընթանում էին լարված մթնոլորտում, քանի որ ամբաստանյալների՝ դատական նիստերի դահլիճում հավաքված կողմակիցներն ու մտերիմներն ակտիվորեն իրենց դժգոհությունն էին արտահայտում տեղի ունեցածի վերաբերյալ, սուլում էին դատավորին և դատախազներին՝ ծափահարություններով դիմավորելով ամբաստանյալների ելույթները։

Դատական նիստերի ժամանակ դատարանի բակում ամբաստանյալների կողմնակիցները հանրահավաքներ էին կազմակերպում, որոնց զսպում էին դատական կատարածուները, ոստիկաններն ու հատուկ նշանակության ջոկատը։

«Յոթի գործով» դատական նիստերի ժամանակ դատարանի մոտակայքում ճանապարհային երթևեկությունը ևս խախտվում էր, քանի որ ամբաստանյալների կողմնակիցները պարբերաբար երթեր էին անցկացնում, իրավիճակը ստիպված էին լինում վերահսկել Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։