478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+31
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ԱԳ նախարարը լավատեսորեն է վերաբերվում Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման հնարավորությանը
10:21
30 Հունվարի 2009

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, որ լավատեսորեն է վերաբերվում Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման հնարավորությանը։

Ելույթ ունենալով Դավոսում անցկացվող Համաշխարհային տնտեսական համաժողովին՝ Նալբանդյանը նշել է, որ համաժողովի հնարավորությունները կարելի է օգտագործել Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացման համար։

«Սեպտեմբերին Հայաստանի նախագահը հրավիրեց Թուրքիայի նախագահին ֆուտբոլային հանդիպմանը, և թուրքական կողմը շատ խոհեմ քայլ արեց՝ ընդունելով այդ հրավերը», - ասել է Նալբանդյանը։

Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը Երևան էր ժամանել 2008թ. սեպտեմբերի 6-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով՝ դիտելու 2010թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների հանդիպումը:  Այս այցը «ֆուտբոլային դիվանագիտություն» անվանումը ստացավ և լայնորեն լուսաբանվեց համաշխարհային մամուլում:

ՀՀ ԱԳ նախարարի խոսքերով, այդ այցը լավ հնարավորություն էր երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսելու համար, և դրանից հետո տեղի ունեցան բազմաթիվ հանդիպումներ՝ ինչպես արտգործնախարարությունների, այնպես էլ տեխնիկական մակարդակով։

«Կարծում եմ, որ մենք ճիշտ ուղու վրա ենք։ Մենք լավատես ենք և հուսով ենք, որ կհասնենք հարաբերությունների նորմալացմանը, ինչը բխում է Թուրքիայի, Հայաստանի և ողջ տարածաշրջանի շահերից», - ասել է Նալբանդյանը։

Նրա խոսքերով, հայկական կողմի դիրքորոշումը հարաբերությունների կարգավորումն է, դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ու սահմանների բացումը, ինչից հետո կարելի է անցնել երկու երկրներին մտահոգող հարցերի քննարկմանը։

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։

Թուրքիան առաջ է քաշում մի շարք նախապայմաններ՝ երկկողմ հարաբերությունների հաստատման համար։ Երևանն, իր հերթին, հայտարարում է Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատելու պատրաստակամության մասին։-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: