478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+37
Եղանակը Երևանում
Հայ
Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչները կմասնակցեն Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարքի թագադրմանը
17:34
29 Հունվարի 2009

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչները կմասնակցեն Մոսկվայի և համայն Ռուսիո 16-րդ պատրիարք Կիրիլի թագադրման արարողությանը։

«Նորին Սրբություն Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսին թագադրման արարողության ժամանակ կներկայացնեն Սբ. Էջնիածնի առաջնորդարանի միջեկեղեցական կապերի պատասխանատու, արքեպիսկոպոս Եզնիկ Պետրոսյանը և Հայ Առաքելական եկեղեցու Նոր Նախիջևանի ու Ռուսական թեմի առաջնորդ, եպիսկոպոս Եզրաս Ներսիսյանը»,- հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանն ասաց Սբ. Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար, քահանա Վահրամ Մելիքյանը։  

Եպիսկոպոս Եզրաս Ներսիսյանը Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի հարազատ եղբայրն է։

Հայրապետական աթոռի տեղապահ Սմոլենսկի և Կալինինգրադի միտրոպոլիտ Կիրիլը երեքշաբթի դարձավ Մոսկվայի և Համայն Ռուսիո 16-րդ Պատրիարք՝ հավաքելով երեք անգամ ավելի ձայն, քան մյուս թեկնածուն՝ Մոսկվայի Պատրիարքարանի գործակավար, Կալուգայի և Բորովսկու միտրոպոլիտ Կլիմենտը։ Միտրոպոլիտ Կիրիլի օգտին քվեարկել է Եկեղեցական ժողովի 508 անդամ, Կլիմենտի օգտին՝ 169։ Թագադրման արաողությունը նշանակված է փետրվարի 1-ին և կանցկացվի Մոսկվայի Քրիստոս Փրկչի եկեղեցում։ Ծրագրվում է, որ արարողությանը ներկա կլիենն իշխանության ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ, բազմաթիվ արտասահմանցի հյուրեր --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: