478.3
+0.07
574.1
-0.3
8.31
+0.05
+31
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի «Գովազդի մասին» օրենքում ռադիոյի համատեքստում օտար լեզվի գործածության կանոններ չկան
16:04
29 Հունվարի 2009

Հայաստանի «Գովազդի մասին» օրենքում գրված չեն լեզվի գործածության կանոնները ռադիոհեռարձաող ընկերությունների համար, ասաց «Ռադիո Վան» ռադիոկայանի ստեղծագործական և ծրագրային տնօրեն Գոռ Գրիգորյանը։  

«Մենք խախտում ենք օրենքը, մեր եթերում ռուսերեն լեզվով գովազդը շատ է։ Գովազդը պատվիրվում է ռուսերեն, քանի որ այդպես է ուզում գովազդատուն, և մենք այն եթեր են հեռարձակում ռուսերեն, քանի որ «գովազդի մասին» օրենքում, որտեղ գրված է, որ գովազդի հիմնական լեզուն հայերենն է, գրված չէ «ռադիո» բառը»,- ասաց նա հինգշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում։  

Գրիգորյանի խոսքերով, այնքան էլ պարզ չէ, թե ռադիոյում ինչպես կարելի է ռուսերեն տեքստը հայերեն թարգմանել, մասնավորապես, փոքր տառերի ենթագրերով, ինչպես դա արվում է հեռուստատեսությամբ։ 

«Երբ մեզ հետ պայքարում էին, մասնավորապես ռադիո և հեռուստահեռարձակման ազգային հանձնաժողովը, մենք օգտվեցինք հատուկ ծրագրից, որը թույլ է տալիս մեկ լեզվով հնչող տեքստին զուգահեռ հեռարձակել նաև դրա թարգմանությունը մեկ այլ լեզվով, բայց շատ ավելի ցածրաձայն։ Տեխնիկապես մենք պահանջը կատարեցինք՝ ապահովելով ռուսերեն տեքստի հայերեն թարգմանությունը»,- պարզաբանեց նա։

Այս առնչությամբ ծրագրային տնօրենը նշեց, որ երբ օրենքում գրվի «ռադիո» բառը, «կսկսենք մտածել, թե ինչպես դրան հետևենք»։ 

Բացի այդ Գրիգորյանի հավաստմամբ, եթե չլինեին ռուսալեզու հոլովակները, ապա Հայաստանին չէր հաջողվի ներկայանալ միջազգային մրցույթներում, «որտեղից մենք բազմաթիվ մրցանակներ ենք բերում»։

«Բացի այդ, ինձ համար, որպես տեղաբնակչի, շատ դժվար է գրական հայերենով գովազդային շատ հոլովակներն ընկալելը, քանի որ մեզանից ոչ ոք տանը, կենցաղում ու աշխատավայրում այն չի գործածում»,- ընդգծեց նա՝ ավելացնելով, որ ռուսերենն այդ առումով շատ ավելի ճկուն է։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: