480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+19
Եղանակը Երևանում
Հայ
ՄՏՍ ընկերությունների խումբը չի քննարկում Հայաստանում սեփական ակտիվների վաճառքի հնարավորությունները
15:04
29 Հունվարի 2009

Ռուսաստանում և ԱՊՀ-ում բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիյե Տելեսիստեմի» (ՄՏՍ) ԲԲԸ-ն չի քննարկում Հայաստանում սեփական ակտիվների վաճառքի հնարավորությունները, ասաց ՄՏՍ-ի օտարերկրյա դուստր ընկերությունների բիզնես-միավորների տնօրեն, փոխնախագահ Օլեգ Ռասպոպովը։

VivaCell-MTS-ի բաժնետոմսերի 80% բաժնետերը Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում բջջային կապի խոշորագույն օպերատոր «Բջջային հեռահամակարգեր» (МТС) ԲԲԸ-ն է, իսկ մնացած 20%-ը պատկանում է Fattouch Group լիբանանյան ներդրումային ընկերությանը։ Նոյեմբերի 30-ի տվյալներով, VivaCell-MTS-ի բաժանորդների թիվը Հայաստանում կազմում է 2,02 մլն, ինչի հաշվին ընկերությունը զբաղեցնում է բջջային կապի հայկական շուկայի 78 տոկոսը։

«Մենք չենք քննարկում Հայաստանում ընկերության վաճառքի հնարավորությունները, քանի որ սեփական ակտիվների վաճառքի անհրաժեշտություն չենք տեսնում և հստակ համոզված ենք, որ չենք վաճառի դրանք», - ասաց Ռասպոպովը հինգշաբթի Երևանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։

Ինչ վերաբերում է ընկերության բաժնետոմսերի մնացած 20 տոկոսի գնման հնարավորությանը, ապա, նրա խոսքերով, ամեն ինչ կախված կլինի համաշխարհային ֆինանսական ճգնաժամի զարգացումից և Ընկերությունների խմբի վիճակից։

«Ընդհանուր առմամբ մեզ հաճելի է աշխատել հայկական շուկայում, որտեղ մեզ հարմարավետ ենք զգում ինչպես Ռուսաստանի և Հայաաստանի քաղաքական հարաբերությունների, այնպես էլ շուկայի կարգավորիչի՝ ի դեմի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, ուշադիր վերաբերմունքի հաշվին», - ասաց Ռասպոպովը։

Նրա խոսքերով, ՄՏՍ-ը բավարար է գնահատում VivaCell-MTS-ի գործունեության արդյունքները 2008 թ.-ին՝ հատկապես կոմերցիոն ոլորտում, որտեղ իրագործվել են ընկերության առջև դրված բոլոր նպատակները։

«Մենք բավարարված ենք շուկայի, ակտիվների, նոր սակագնային պլաների, հաճախորդների սպասարկման որակի վերաբերյալ ընկերության ցուցանիշներից և ամբողջովին բավարարված ենք ՄՏՍ ընկերությունների հիմնական խմբի հետ գործունեության համապատասխանեցման մակարդակից», - ասաց Ռասպոպովը։

VivaCell-MTS («Ղ-Տելեկոմ») Հայաստանում բջջային կապի առաջատար օպերատորն է, որը մատուցում է ձայնային կապի և տվյալների փոխանցման ծառայությունների լայն շրջանակ։ Ընկերությունն աշխատում է Հայաստանի ողջ տարածքում, ունի GSM 900/1800 ստանդարտի համապատասխանության հավաստագիր՝ մինչև 2019թ.։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։