484
-0.04
526.01
+2.91
8.52
+0.08
+11
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի վարչապետը խիստ նկատողություն է հայտարարել առողջապահության երկու փոխնախարարների՝ անվայել վարքագիծ դրսևորելու համար
13:51
29 Հունվարի 2009

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ խիստ նկատողություն է հայտարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալներ Թաթուլ Հակոբյանին և Աբրահամ Մանուկյանին՝ հասարակական վայրում պետական պաշտոնյային ոչ վայել վարքագիծ դրսևորելու համար:

Ինչպես ասաց վարչապետը, ցավոք, նման իրողություն դեռևս առկա է  Հայաստանում։

«Ես մեր քաղաքացիներից ահազանգեր եմ ստանում այն մասին, որ շատ պաշտոնյաներ չարաշահում են իրենց դիրքն ու չեն գիտակցում, որ այդ պաշտոնը  նրանց տրված է ժողովրդին ծառայելու, այլ ոչ թե սեփական շահերի համար օգտագործելու համար՝ իրենց անպատիժ զգալով», - ասաց վարչապետը։

Վարչապետի խոսքերով, նման ահազանգերը վկայում են այն մասին, որ անհրաժեշտ է երկխոսություն սկսել այն թեմայով, թե ինչպիսին պետք է լինի պետական պաշտոնյայի վարքագիծը:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը պարզաբանեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Դիանա Մնացականյանը, վարչապետի որոշման համար առիթ է դարձել ՀՀ առողջապահության նախարարի երկու տեղակալների անվայել պահվածքի մասին «Հայկական Ժամանակ» թերթում հրապարակված հոդվածը։

«Վարչապետը ծանոթացել է հոդվածի հետ, ինչից հետո բացատրություններ է խնդրել ՀՀ առողջապահության նախարարությունից։ Ստացված տեղեկատվության հիման վրա կառավարության ղեկավարն անհրաժեշտ է համարել խիստ նկատողություն հայտարարել պաշտոնյաներին», - տեղեկացրեց նա։

«Հայկական Ժամանակ» թերթն այս տարվա հունվարի 16-ին հոդված է հրապարակել այն մասին, որ առողջապահության նախարարի տեղակալներ Թաթուլ Հակոբյանն ու Աբրահամ Մանուկյանը մայրաքաղաքի ռեստորաններից մեկում ծեծի են ենթարկել Միջազգային էներգետիկ կորպորացիայի նախագահ Մելս Հակոբյանին և նրա փեսային։ Ինչպես պնդում է թերթը, կոնֆլիկտի առիթը եղել է կորպորացիայի նախագահի արած նկատողությունը՝ փոխնախարարների անվայել պահվածքի մասին։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։