486.67
+0.35
520.49
+1.39
8.22
+0.01
-6
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի բանակն ամենամարտունակն է տարածաշրջանում. Ղարաբաղյան պատերազմի հերոս
16:30
28 Հունվարի 2009

 

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայկական բանակն ունի և դրական, և բացասական կողմեր, բայց հարևան երկրների համեմատ այն ամենամարտունակն է տարածաշրջանում, կարծում է Ղարաբաղյան պատերազմի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս)։

«Հայկական բանակի մարտունակությունը կայանում է նրանում, որ ուսուցումը կատարվում է հատուկ ծրագրով, բանակն իր առջև հատուկ նպատակներ և խնդիրներ է դնում։ Մեր բանակում գործնականորեն չկա «դեդովշչինա» կոչվող երևույթը»,- չորեքշաբթի ասաց պատերազմի հերոսը մամուլի ասուլիսում։

Նրա խոսքերով, հայկական բանակի սպայակազմի 90 տոկոսն ունի բարձրագույն զինվորական կրթություն, ինչը շատ կարևոր է։

Խոսելով բանակի առջև կանգնած խնդիրների մասին՝ Կոմանդոսը մատնանշեց զինվորներին ժամանակակից ռազմական տեխնիկայի օգտագործման հմտությունները սովորեցնելու կարևորությունը։

«Զինվորի մայր» հասարակական կազմակերպության նախագահ Գրետա Միրզոյանի կարծիքով,  հայկական բանակն ավելի կարգապահ է դարձել, քան առաջ էր։

«Ինձ համար, որպես մոր, բանակի ամենակարևոր ձեռքբերումն այն է, որ զինվորները տաք են հագնված և քաղցած չեն»,- ասաց Միրզոյանը։

Խոսելով Հայոց բանակի խնդիրների մասին՝ «Զինվորի մայր» ՀԿ նախագահը հատուկ ուշադրություն դարձրեց այն բանին, որ երբեմն բանակ են զորակոչվում ոչ առողջ երիտասարդներ, հատկապես սկոլիոզով հիվանդներ։

«Զորակոչվելու տարիքի են հասել 90-ականների սկզբին ծնվածները, երբ չկային կյանքի նորմալ պայմանների ապահովման հնարավորություններ։ Դրա հետևանքով երիտասարդների զգալի մասը առողջական որոշ խնդիրներ ունի»,- նշեց Միրզոյանը։

Նրա խոսքերով, կազմակերպության հիմնական խնդիրը ներկայումս «հենց հիվանդ երեխաներին զինվորական ծառայությունից պաշտպանելն է»։

Հասարակական կազմակերպության նախագահը դեմ հանդես եկավ «Զինապարտության մասին» օրենքի փոփոխություններին, որոնց համաձայն 18 տարին լրացած բոլոր երիտասարդները պետք է բանակ զորակոչվեն առանց տարկետման իրավունքի։

«Նման փոփոխությունների անհրաժեշտությունը բացատրվում է հանրապետության ժողովրդագրական խնդիրներով, բայց ես կարծում եմ, որ այդ ոլորտի կոռուպցիայի վերացման դեպքում զորակոչիկների թվաքանակի խնդիր չի լինի»,- ընդգծեց նա։

Միրզոյանի կարծիքով, «հայ ժողովրդի ուժը նրա խելքի և ստեղծագործական ներուժի մեջ է, ինչը չի կարելի սպանել»։

Հայկական բանակի ստեղծման օրը համարվում է 1992 թվականի հունվարի 28-ը, երբ Հայաստանը պատմական որոշում ընդունեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին», և հրապարակվեց նախարարի առաջին հրամանը։ -0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։