480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+29
Եղանակը Երևանում
Հայ
Բարձրաստիճան հայ սպաները Բանակի օրվա կապակցությամբ պարգևատրվեցին երկրի խորհրդարանի մեդալներով
15:57
28 Հունվարի 2009

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Բանակի օրվա առթիվ Ազգային ժողովում մի  խումբ բարձրաստիճան սպաների պարգևատրեց ԱԺ պատվո մեդալներով և շնորհակալագրերով, չորեքշաբթի հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության  հետ կապերի վարչությունը։

Հանդիսավոր արարողությանը ներկա էին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, պատգամավորներ, պաշտպանության նախարարության բարձրաստիճան սպաներ:

Երկրի պաշտպանունակության մակարդակի բարձրացման, զինված ուժերի բարեփոխումների գործընթացին ակտիվ մասնակցության համար բանակի 17-ամյակի առթիվ ՀՀ ԱԺ պատվո մեդալներով պարգևատրվեցին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ալիկ Միրզաբեկյանը, պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը և ՊՆ իրավաբանական վարչության պետ, գնդապետ Սեդրակ Սեդրակյանը:

Ծառայողական պարտականությունները բարեխիղճ և անբասիր կատարելու համար շնորհակալագրերով պարգևատրվեցին ՀՀ ԶՈՒ անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության պետ, գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը և  ՀՀ ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար, գնդապետ Արթուր Սիմոնյանը:

Ողջունելով ներկաներին` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդգծեց, որ ՀՀ ազգային բանակը ստեղծվել է հայ ժողովրդի ազատասիրության, անկախ երկիր ունենալու դարավոր երազանքը իրականություն դարձնելու անկոտրում կամքի,  բանակաշինության գործի նվիրյալների, հայ զինվորների ու նրանց սատարող համայն հայության հերոսական ջանքերի շնորհիվ։

«Հայոց բանակը, տարեցտարի հզորանալով, դարձել է տարածաշրջանում ամենամարտունակը։ Այս տոնը մեր բանակի ստեղծման ու կայացման գործում ողջ հայ ժողովրդի մասնակցության ու ներդրումի արգասիքն է, իսկ  ազգային բանակը` մեր հայրենիքի  կայունության ու խաղաղության պաշտպանն ու երաշխավորը»,- ասաց Աբրահամյանը։

Խորհրդարանի խոսնակն ընդգծեց, որ Հայոց ազգային բանակը երկրի ռազմական անվտանգության համակարգի հիմքն է, որն ապահովում է Հայաստանի անկախության, տարածքային ամբողջականության, պետական սահմանների անձեռնմխելիության, Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության ֆիզիկական անվտանգության  պաշտպանությունը:

Աբրահամյանը հիշեցրեց, որ Հայաստանը թեև առաջնորդվում է հակամարտությունների խաղաղ կարգավորման, խաղաղության և կայունության ամրապնդման սկզբունքով, սակայն ազգային բանակը միշտ պետք է պատրաստ լինի չեզոքացնելու հնարավոր արտաքին վտանգները և պաշտպանելու նախնիների ավանդած ազգային արժեքները:

«Հարկավոր է արժանին մատուցել այն հայորդիներին, ովքեր իրենց գիտելիքներով, փորձով ու ամենօրյա անխոնջ աշխատանքով նպաստել են հայոց բանակի ամրապնդմանն ու հզորացմանը: Նրանց մի մասը, կանգնած լինելով բանակաշինության ակունքներում,  շարունակում է նվիրումով ծառայել հայրենիքի պաշտպանության սուրբ գործին»,- ավելացրեց Աբրահամյանը։

Խոսնակը հիշեցրեց, որ Ազգային բանակի ստեղծման 17-րդ տարեդարձի օրը հայ ժողովուրդը գլուխ է խոնարհում Արցախի ազատագրության ու Հայաստանի սահմանների պաշտպանության համար  կյանքը նվիրաբերած հայրենակիցների հիշատակի առջև: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։