486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-3
Եղանակը Երևանում
Հայ
Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը շնորհավորել է Սմոլենսկի և Կալինինգրադի միտրոպոլիտ Կիրիլին` Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք ընտրվելու առիթով
15:26
28 Հունվարի 2009

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը շնորհավորել է Սմոլենսկի և Կալինինգրադի միտորպոլիտ Կիրիլին՝ Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք ընտրվելու կապակցությամբ։

Հայրապետական աթոռի տեղապահ Սմոլենսկի և Կալինինգրադի միտրոպոլիտ Կիրիլը նախօրեին դարձավ Մոսկվայի և Համայն Ռուսիո 16-րդ Պատրիարք՝ հավաքելով երեք անգամ ավելի ձայն, քան մյուս թեկնածուն՝ Մոսկվայի Պատրիարքարանի գործակավար, Կալուգայի և Բորովսկու միտրոպոլիտ Կլիմենտը։ Միտրոպոլիտ Կիրիլի օգտին քվրեակել է Եկեղեցական ժողովի 508 անդամ, Կլիմենտի օգտին՝ 169։

«Մենք հոգևոր բերկրանք ենք ապրում, քանզի մեր քույր Եկեղեցին Աստծո կամքով ընտրեց իր արժանի Հովվապետին` Մոսկվայի և Համայն Ռուսիո Աթոռի 16-րդ պատրիարքին»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից։«Զբաղեցնելով բարձր և պատասխանատու պաշտոններ, իրականացնելով հսկայական հոգևոր և հասարակական գործունեություն` Դուք, իբրև հոգևոր առաջնորդ «նախանձախնդիր բարի գործերի», արժանացաք Ռուսաստանում և նրա սահմաններից դուրս բնակվող ինչպես Ռուս Ուղղափառ, այնպես էլ քույր Եկեղեցիների միլիոնավոր հավատացյալների և եկեղեցականների սիրուն և հարգանքին», - ասվում է Հայրապետական ուղերձում:

Նորին Սրբությունը համոզմունք է հայտնել, որ սերտ գործակցությամբ երկու Եկեղեցիները կշարունակեն բարի իրագործումներով հարստացնել դարավոր բարեկամությունը հանուն Եկեղեցիների պայծառության և ի մխիթարություն և բարօրություն երկու ժողովուրդների և երկրների:

Անսասան Հովվապետական գավազան և կենաց արևշատություն մաղթելով նորընտիր Պատրիարքին` Վեհափառ Հայրապետը հայցել է Բարձրյալ Տիրոջից, որ նրա գահակալության տարիները վերածննդի մի նոր շրջան դառնան Ռուս Ուղղափառ Եկեղեցու և բարեպաշտ հոտի համար:

Նորընտիր Պատրիարքի գահակալությունը (հայրապետական աթոռակալման հանդիսավոր արարողությունը) նշանակված է փետրվարի 1-ին։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։