481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+13
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի իշխանությունները կշարունակեն երկրում բարեփոխումներ իրականացնել՝ անկախ ԵԽԽՎ-ի որոշումից. պատգամավոր
14:56
28 Հունվարի 2009

ԵԽԽՎ-ի որոշումից անկախ՝ Հայաստանի իշխանությունները՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, կշարունակեն բարեփոխումներ իրականացնել  ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական ոլորտներում, ասաց ՀՀ խորհրդարանի պատգամավոր, Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։

Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովը (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի ժամանակ որոշել է չզրկել Հայաստանի պատվիրակությանը ձայնի իրավունքից՝ երեշքաբթի ձայների մեծամասնությամբ քվեարկելով հայկական պատվիրակությանը ձայնի իրավունքից չզրկելու օգտին. «կողմ» է արտահայտվել 141 պատգամավոր, «դեմ»՝ երեքը, հինգը «ձեռնպահ» են մնացել։

«Մենք շարունակելու ենք այն բարեփոխումների իրագործումը, որոնց պատասխանատվությունը վերցրել ենք ընտրությունների ժամանակ՝ խոստում տալով ժողովրդին», - չորեքշաբթի ասաց Շարմազանովը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում՝ պատասխանելով «Նովոստի-Արմենիա» գործակալության հարցին։

Խոսելով այն մասին, թե ինչպես իրեն կպահի ընդդիմությունը, պատգամավորն ասաց, որ հաշվի առնելով մոտեցող մարտի 1-ն ու արդեն հայտարարված հանրավաքները, վերջինս իշխանություններին քննադատելու առիթ կգտնի։

Միաժամանակ Շարմազանով նշեց, որ երկրում դեռևս մնում են խնդիրներ, իսկ ժողովրդավարությունը պատշաճ մակարդակի վրա չէ։ Ընդդիմության ներկայացուցիչները, նրա խոսքերով, հաճախ մեջբերում են ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, ով 1996 թ.-ին ասում էր այն մասին, որ «ինձնից հետո Հայաստանում կփոխվի տասը նախագահ, մինչ Հայաստանը կհասնի եվրոպական չափանիշների»։

«Եվ այժմ ընդդիմությունն ուզում է, որպեսզի ժողովրդավարության զարգացումը Հայաստանում միանգամից տեղի ունենա և տրվեն բոլոր հարցերի պատասխանները։ Նրանք ցանկանում են, որպեսզի մեկ տարվա ընթացքում երկրի իշխանությունները պետական հեղաշրջման և արյունահեղության փորձերից հետո հասնեն ժողովրդավարության դասական եվրոպական չափանիշների», - ասաց նա։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է տասը քաղաքացի և վիրավորվել 265-ը։

Այս կապակցությամբ ՀՀԿ մամուլի քարտուղարն ընդգծեց, որ և ընդդիմությունը, և իշխանությունները մեկ օրգանիզմի երկու մասեր են, մեկ նավի ուղևորներ, ՀՀ քաղաքացիներ, ովքեր սիրում են իրենց երկիրը և չպետք է ատեն միմյանց։

«Մենք կարող ենք չհամաձայնվել միմյանց հետ, սակայն հակադիր կարծիքները կարող ենք օգտագործել ի բարօրություն ժողովրդավարացման և ապագայում մեր պետության ամրապնդման։ Անհրաժեշտ չէ մտնել այդ տխրահռչակ գետը երկու անգամ, կարելի է ավելի կառուցողական մոտեցում կիրառել, հատկապես հաշվի առնելով այն, որ նախագահ Սարգսյանը բազմաթիվ անգամ ասել է այն մասին, որ իշխանությունները բաց են յուրաքանչյուր խելամիտ հարցի քննարկման համար», - ասաց նա։

Շարմազանովը նաև պարզաբանեց, որ ժողովրդավարությունը հստակ սկզբունքներ ունի, այն է՝ քաղաքական կոռեկտություն և բազմակարծություն, ինչպես նաև պետական շահերի գերակայություն և մարդու իրավունքների նկատմամբ հարգանք։ «Կարծում եմ, որ մենք բոլորս պետք է կարողանանք քայլել հստակ և ճիշտ ճանապարհով», - եզրափակեց նա։-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։