481.79
+0.02
538.93
-1.33
8.53
+0.03
+25
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ձայնի իրավունքի պահպանման վերաբերյալ ԵԽԽՎ որոշումը պայմանավորված է իշխանությունների կողմից դրսևորած քաղաքական կամքով. ՀՀԿ մամուլի քարտուղար
13:30
28 Հունվարի 2009

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ձայնի իրավունքի պահպանման վերաբերյալ ԵԽԽՎ որոշումը պայմանավորված է ՀՀ նախագահի գլխավորությամբ իշխանությունների կողմից դրսևորած քաղաքական կամքով և բարեփոխումների իրականացմանն ուղղված քայլերով, չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) մամուլի քարտուղար, ՀՀ ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը։

ԵԽԽՎ-ն որոշել է Հայաստանին ձայնի իրավունքից չզրկել: ԵԽԽՎ նստաշրջանում այս որոշմանը կողմ է քվեարկել 141 պատգամավոր, դեմ են եղել երեքը:

«Միաժամանակ ես հեռու եմ այն մտքից, որ Հայաստանն այլևս ասելիք չունի. մենք շատ բան ունենք անելու, ընդ որում մոտակա չորս տարվա ընթացքում, քանի որ նախագահը խոստացել է ժողովրդին, որ հաջորդ ընտրությունները Հայաստանում կլինեն որակապես ավելի ժողովրդավարական և անվտանգ», - ասաց Շարմազանովը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։

Ինչ վերաբերում է հայտարարություններին այն մասին, որ ԵԽԽՎ-ն չի զրկել Հայաստանին ձայնի իրավունքից, քանի որ իշխանությունները գործարքի են գնացել և որոշակի խոստումներ են տվել եվրոպացի գործընկերներին, ապա, ինչպես նշեց Շարմազանովը, նման հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը։

«Որոշումը պայմանավորված չէ նրանով, որ եվրոպացի գործընկերները բարեփոխումների իրագործման կոչ են արել մեզ, այլ նրանով, որ մենք սկզբնապես, ինչը և նշված է նախագահի նախընտրական ծրագրում և կոալիցիոն համաձայնագրում, նշում էինք Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների իրագործման անհրաժեշտությունը», - ասաց Շարմազանովը։

Որպես նման քաղաքական կամքի դրսևորման օրինակ՝ նա նշեց Քրեական օրենսգրքում՝ Հայաստանի իշխանությունների կողմից նախաձեռնած փոփոխությունները, որոնց անհրաժեշտության մասին չի նշել ԵԽԽՎ համազեկուցողներից ոչ մեկ։

Ինչ վերաբերում է Հայաստանում «քաղբանտարկյալների» առկայության մասին, ապա մամուլի քարտուղարի խոսքերով, հարցը չպետք է դիտարկել բացառապես քաղաքական հարթության վրա, և ճիշտ կլիներ, եթե իրավական հարցերով զբաղվեր իրավական համակարգը։

«Ես հարգում են անմեղության կանխավարկածը, և ինչպես յուրաքանչյուր ժողովրդավարական երկրում բոլոր հարցերը պետք է լուծվեն դատական կարգով և ապացուցվեն իրավական դաշտում», - ասաց Շարմազանովը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: