484.45
-0.06
527.28
+8.56
8.65
+0.04
+3
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում հրապարակվել են «Երկու խոսք կանանց կյանքից» հայ լրագրողների շրջանում անցկացված մրցույթի հաղթողների անունները
10:43
28 Հունվարի 2009

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Երևանում երեքշաբթի ամփոփվել են «Կինը քաղաքականության մեջ» (Wo/men in politics) ծրագրի շրջանակներում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և Հայաստանի բրիտանական խորհրդի կողմից կազմակերպված «Երկու խոսք կանանց կյանքից» (Նա/Նե) հայ լրագրողների շրջանում անցկացված մրցույթի արդյունքները։

Մրցույթի նպատակն է գնահատել հասարակական կյանքի տարբեր ոլորտներում կանանց գործունեությունը լուսաբանող լրագրողների աշխատանքը։

Ինչպես պարգևատրման արարողության ժամանակ ասել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը, ԵԱՀԿ-ն խիստ ուշադրություն է դարձնում գենդերային հարցերին։

«Տղամարդկանց և կանանց համար հավասար հնարավորությունների ստեղծումը ժողովրդավարական հասարակության նշաններից մեկն է։ Հայկական հասարակությունում կանանց ներուժը դեռևս թերագնահատված է, հասարակական կյանքի կարևորագույն ոլորտներում նրանց ներկայությունը դեռևս անբավարար է», - ասել է նա։

Կապինոսը նաև ավելացրել է, որ ԵԱՀԿ-ն կանի ամեն ինչ՝ հայկական հասարակությունում կնոջ դերի բարձրացմանն աջակցելու նպատակով, քանի որ նրանք, իսկապես, հսկա ներուժ ունեն։

Էլեկտրոնային ԶԼՄ-ներում լավագույն հոդված անվանակարգում հաղթող է ճանաչվել Սարա Խոջոյանը «Կնոջ գործը» հոդվածի համար, որը հրապարակվել է  www.ArmeniaNow.com կայքում։ Լավագույն ռադիոնյութ է ճանաչվել Հանրային ռադիոյից Հռիփսիմե Մանասարյանի աշխատանքը։ Լավագույն տպագիր հոդված է ճանաչվել Կարինե Պետրոսյանի «Կանացի երջանկություն։ Այն տարբեր է լինում» աշխատանքը։

Լավագույն հեռուստատեսային նյութ անվանակարգում առաջին տեղը կիսել են Լուսինե Գրիգորյանը «Ինտերնյուզից» և Մարինե Մկրտչյանը «Գալա TV»-ից։

Լավագույն սոցիալական գովազդային հոլովակ է ճանաչվել «Ալտերա» գործակալության աշխատանքը՝ «Տնային բռնության դեմ» անվանումով, իսկ լավագույն կոմերցիոն գովազդ է ճանաչվել «Փրոքսի» ընկերության կողմից նկարահանված HSBC բանկի գովազդը։

Հաղթողների պարգևատրման արարողությանը հրավիրված էին ՀՀ ԱԺ պատգամավորներ, Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլը, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ։-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: