484.04
+0.53
521.46
-0.05
8.41
+0.05
+10
Եղանակը Երևանում
Հայ
Համաշխարհային բանկը Հայաստանին 525 մլն դոլար կտրամադրի
20:11
27 Հունվարի 2009

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Համաշխարհային բանկը մտադիր է չորս տարվա կտրվածքով Հայաստանին 525 մլն դոլար տրամադրել նոր ծրագրերի իրականացման, ինչպես նաև տեխնիկական աջակցության ու խորհրդատվական ծառայությունների համար, ասաց Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Շիգեո Կացուն (Shigeo Katsu)։  

«Հայաստանն ու Համաշխարհային բանկը ակտիվ համագործակցության փուլում են, և ՀԲ-ն ակնկալում է, որ առաջիկա տարիներին նման սերտ համագործակցությունը կպահպանվի»,- երեքշաբթի Երևանում լրագրողներն ասաց նա:

Ընդ որում Կացուն ընդգծեց, որ տվյալ գումարը պայմանավորված է Հայաստանում բարեփոխումների իրականացման հստակ գործընթացով, Կայուն զարգացման կառավարական ծրագրի որակով և այն մարտահրավերներով, որոնց երկիրը դիմակայում է գլոբալ տնտեսական ճգնաժամի համատեքստում։

«Ֆինանսավորումը նախատեսվում է 5 ծրագրերի իրականացման, այդ թվում, գյուղական ճանապարհների շինարարության, փոքր ենթակառուցվածքային նախագծերի, ինչպես նաև փոքր ու միջին բիզնեսների վարկավորում ապահովող ծրագրերի համար, որոնք Հայաստանում առաջին անգամ կիրագործվեն Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի համագործակցությամբ (IBRD)»,- ասաց նա՝ ավելացնելով, որ միջոցները կտրամադրվեն նաև գեոջերմային էներգետիկայի ոլորտում հետազոտություններ անցկացնելու համար։

ՀԲ փոխնախագահը հայտնեց նաև, որ տվյալ գումարը 2,5 անգամ գերազանցում է նախորդ քառամյա ժամանակահատվածում ՀԲ-ի կողմից Հայաստանին տրամադրված միջոցների ծավալը։

ՀԲ մամուլի ծառայության տվյալներով, 2004-2008 թթ.-ի ընթացքում ՀԲ-ից Հայաստանի ստացած միջոցները 220 մլն դոլար են կազմում։ Հայաստանի հետ համագործակցության ողջ ընթացքում 1992 թ.-ից ի վեր ՀԲ-ն ավելի քան 50 ծրագրերի համար ընդհանուր առմամբ 1,1 մլրդ դոլարի վարկ է տրամադրել։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։