483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-6
Եղանակը Երևանում
Հայ
Ստեփան Շահումյանի թոռնուհին համաձայն է ԴՆԹ հետազոտություն անցնել պապի անվան հետ կապված զրպարտությունը հերքելու համար. ՀՀ Կոմկուս
16:33
27 Հունվարի 2009

Լեգենդար հեղափոխական Ստեփան Շահումյանի թոռնուհին պատրաստ է ԴՆԹ հետազոտություն անցնել պապի անվան հետ կապված զրպարտությունը հերքելու համար, երեքշաբթի ասաց ՀՀ Կոմկուսի ԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը։

Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդագրության համաձայն, մայրաքաղաքային զբոսայգում, որտեղ թաղված են եղել Բաքվի 26 կոմիսարները, գերեզմանները փորելիս իբր թե հայտնաբերվել են միայն 23 մարդու աճյուն։ Ադրբեջանական մամուլը հաստատում է, որ թաղված կոմիսարների թվում բացակայում է Բաքվի ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ և արտաքին գործերի կոմիսար Ստեփան Շահումյանի աճյունը։

Բաքվի 26 կոմիսարների հուշարձանը ապամոնտաժելու որոշումն ընդունվել է քաղաքային իշխանությունների՝ Բաքվի 26 կոմիսարների անվան նախկին զբոսայգու տեղում ստորգետնյա կայանատեղի կառուցելու ծրագրերի առնչությամբ։  

«Մեզ զանգահարեց Ստեփան Շահումյանի թոռնուհին և ասաց, որ պատրաստ է ԴՆԹ թեստ հանձնել, եթե դրա անհրաժեշտությունը լինի»,- Թովմասյանն ասաց «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում։

Ընդ որում, հայ կոմունիստների առաջնորդը վրդովմունք արտահայտեց Շահումյանի վերաբերյալ Բաքվից հնչող հայտարարությունների առնչությամբ։

Նրա խոսքերով, ստի մթնոլորտը ադրբեջանական ղեկավարությանը բնորոշ էր դեռևս Հեյդար Ալիևի օրոք, և «այսօր նրա գործը շարունակում է երկրորդ Ալիևը»։ «Սուտը, զրպարտանքը, փաստերի աղավաղումը հատուկ են ադրբեջանական իշխանություններին»,- ասաց Թովմասյանը։

Նրա խոսքերով, համաշխարհային կոմունիստական շարժումը բարձրացրել է բողոքի իր վճռորոշ ձայնը Բաքվի 26 կոմիսարների հուշարձանը հանելու դեմ, «այն մարդկանց նկատմամբ կիրառվող վանդալիզմի դեմ, ովքեր իրենց կյանքն են տվել, որպեսզի ադրբեջանցի ժողովուրդը ժողովուրդ դառնա»՝ պահանջելով Հայաստանին հանձնել Շահումյանի աճյունը։   

«Ինձ մոտ է մասնավորապես, Ադրբեջանի, Ղրղզստանի, Հունաստանի կոմունիստական կուսակցությունների և ԿԿՄ-ԽՄԿԿ հայտարարությունները»,- ասաց Թովմասյանը։   

Նրա խոսքերով, ադրբեջանական իշխանությունները, տեսնելով իրենց անզորությունը, չեն կարող պատասխան տալ միջազգային կոմունիստական շարժման պահանջներին, մասնավորապես Շահումյանի աճյունը Հայաստանին հանձնելու առնչությամբ և ստիպված են իրենց համար սովորական ստի ուղին բռնել։

«Շրջանը նեղանում է։ Խնդիրը կանգնել է ադրբեջանական ղեկավարության կոկորդին»,- ասաց Թովմասյանը։

Նա նաև հայտնեց, որ ստեղծված իրավիճակում նամակ է ուղարկել ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին։

Բաքվի 26 կոմիսարները Բաքվի համայնքի հեղափոխական գործիչներ են եղել, որոնց մեծ մասին 1918 թ.-ի սեպտեմբերի 20-ին գնդակահարել են ժամանակակից Թուրքմենստանի տարածքում՝ Ախչա-Կույմա և Լեռնանցք կայանների միջև 207-րդ վերստի վրա։

Ժողկոմիսարների խորհուրդը, որտեղ ներկայացված էին բոլշևիկներ և ձախ էսէռներ (սոցիալիստ-հեղափոխականներ), Բաքվում իշխանության եկավ 1918 թվականի մարտյան դեպքերից հետո: Այն կազմավորվեց 1918 թվականի ապրիլի 25-ին Բաքվի խորհրդի նստաշրջանի ժամանակ: ԺԿԽ նախագահ դարձավ Ստեփան Շահումյանը, ով մինչ այդ Բաքվի խորհրդի նախագահն էր և Կովկասի գործերի արտակարգ կոմիսարը:—0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը չի բացառվում. Նալբանդյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի բացառվում:
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: