484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+18
Եղանակը Երևանում
Հայ
«Այբ» կրթական հիմնադրամը դպրոցների տնօրենների համար սեմինար կանցկացնի՝ նվիրված «Կենգուրու» մաթեմատիկական մրցույթին
13:14
27 Հունվարի 2009

«Այբ» կրթական հիմնադրամը երեքշաբթի Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում ճանաչողական սեմինար կանցկացնի դպրոցների տնօրենների համար, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց PR մենեջեր Աննա Վելիցյանը։

«Սեմինարի նպատակն է դպրոցների տնօրեններին ներկայացնել «Կենգուրու» մրցույթի մանրամասները, ծանոթացնել այս տարվա մրցույթի անցկացման կարգին և կանոններին», - ասաց նա։

 

Մրցույթը տեղի կունենա մարտի 19-ին ՀՀ բոլոր մարզերի հետաքրքրված դպրոցների մասնակցությամբ:

«Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթը նախատեսված է դպրոցականների համար, այն ստեղծվել է Ավստրալիայում, իսկ 1991 թ.-ին ձեռք է բերել միջազգային բնույթ։ Մրցույթի նպատակն է համընդհանուր հետաքրքրություն առաջացնել մաթեմաթիկայի հանդեպ և մաթեմատիկան առավել գրավիչ ու սիրելի դարձնել երեխաների համար: Այն ամեն տարի նույն օրն անցկացվում է շուրջ 50 երկրում՝ ավելի քան 5 միլիոն դպրոցականների մասնակցությամբ։

Մրցույթի նշանաբանն է՝ «Նվերներ բոլորի համար»։ Մասնակցած բոլոր դպրոցներն ու աշակերտները ստանում են մասնակցության վկայագրեր և փոքրիկ հուշանվերներ, իսկ հաղթողները մասնակցում են ամենամյա ամառային միջազգային ճամբարներին, որոնք անց են կացվում եվրոպական մասնակից-երկրներից մեկում։

«Այբ» կրթական հիմնադրամը «Կենգուրու առանց սահմանների» ասոցիացիայի անդամ է։ 2008 թ.-ին «Այբը» անցկացրեց «Կենգուրու» փորձնական մրցույթը, որին մասնակցեց 639 աշակերտ՝ 6 դպրոցներից։ Նրանցից 42-ը ստացավ «լավ», չորսը՝ «գերազանց» գնահատականներ։

2008 թ.-ի դեկտեմբերին ՀՀ կրթության և գիտության նախարարությունն ու «Այբ» հիմնադրամը «Համագործակցության մասին հուշագիր» ստորագրեցին, ինչի շրջանակներում «Այբը» Հայաստանում անցկացնում է «Կենգուրու» մրցույթը։

«Այբ» հիմնադրամը ստեղծվել է 2006 թ.-ին։ Այն մշակում է կրթական բարեփոխումների ծրագրեր՝ նախագծելով և հիմնադրելով օրինակելի կրթական կենտրոններ՝ աջակցելով Հայաստանի օժտված երեխաներին։

Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում նախագծվել և մշակվել են քիմիայի և ֆիզիկայի լաբորատորիաներ, որոնք համապատասխանում են միջազգային չափանիշներին։

Հիմնադրամը նաև անցկացնում է խորացված առարկայական դասընթացներ, այդ թվում նաև ֆիզիկայի, քիմիայի, անգլերենի և հայերենի դասընթացներ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: