481.32
+0.33
567.52
-1.39
8.41
+0.07
+6
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի հաջողությունները շախմատում պայմանավորված են հայ շախմատիստների տաղանդով և մարզական կամքով. նախագահ
19:38
26 Հունվարի 2009

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի հաջողությունները շախմատում առաջին հերթին պայմանավորված են հայ շախմատիստների տաղանդով, մարզական կամքով և սխրանքով, ասաց ՀՀ նախագահ, հանրապետության Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը։

«Միայն դրա շնորհիվ է, որ այսօր Հայաստանում շախմատն իսկապես զարգանում է»,- ասաց նա շախմատիստների և շախմատի գործիչների պարգևատրման արարողության ժամանակ։

Նախագահը նշեց, որ շախմատի հայ տղամարդկանց ու կանանց հավաքականների, ինչպես նաև առանձին շախմատիստների հաջողություններում իր դերն է խաղացել Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի նախագահության աշխատանքը։

«Նախագահության յուրաքանչյուր անդամ իր լուման է ներդնում այս գործում։ Միայն նման մոտեցման շնորհիվ է, որ մենք կարող ենք շարունակել մեր աշխատանքը, և միայն նման մոտեցումը մեզ հաղթաակ կբերի ապագայում»,- ընդգծեց Սարգսյանը։

Հայաստանում շախմատի զարգացման գործում ակնհայտ վաստակի համար նախագահի ձեռքից Տիգրանի Պետրոսյանի անվ. ոսկե մեդալ ստացան շախմատի վաստակավոր գործիչները, այդ թվում Շախմատի ֆեդերացիայի պատվավոր նախագահ Վանիկ Զաքարյանը, ֆեդերացիայի փոխնախագահ Յուրի Առուստամյանը, Հայաստանի շախմատի հնգակի չեմպիոն Էդուարդ Մնացականյանը, շախմատային մրցավարներ, մարզիչներ, ինչպես նաև կանանց և տղամարդկանց Հայաստանի շախմատի բարձրագույն լիգայի առաջնության հաղթողները։   

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը 2008 թ.-ին հաղթեց Թուրինում կայացած Շախմատի համաշխարհային օլիմպիադայում՝ երկրորդ անգամ անընդմեջ նվաճելով օլիմպիական չեմպիոնի տիտղոսը։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը:
12:15
12 Հոկտեմբերի 2017
Հայաստանը ՌԴ–ից 100 մլն դոլարի պետական արտահանման վարկ կստանա
Վարկը տրամադրվելում է տարեկան 3% տոկոսադրույքով, 15 տարի մարման ժամկետով։
16:27
09 Հոկտեմբերի 2017
Անկարան կարող է հրաժարվել С-400-ի գնումից, եթե Մոսկվան մերժի համատեղ արտադրությունը
Անկարան կարող է հրաժարվել Մոսկվայից զենիթահրթիռային С-400 կամակարգերի գնումից:
13:59
08 Հոկտեմբերի 2017
Համանախագահներ. Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են բանակցությունները վերսկսելու պատրաստակամությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաղորդագրություն են տարածել:
17:20
06 Հոկտեմբերի 2017
ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը հրաժարական է տվել
Պեդրո Ագրամունտը հեռանում է ԵԽԽՎ նախագահի պաշտոնից: