478.23
-0.15
574.4
+0.97
8.26
+0.03
+21
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ պաշտպանության նախարարը պարգևատրվել է Երևանի պետական համալսարանի «Ոսկե մեդալով»
19:07
26 Հունվարի 2009

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երկուշաբթի պարգևատրվել է Երևանի պետական համալսարանի «Ոսկե մեդալով»։ Պարգևատրման արարողությունն անցկացվել է համալսարանի գիտխորհրդի ընդլայնված նիստում՝ նվիրված հայկական բանակի ձևավորման օրվան, որը նշվւոմ է հունվարի 28-ին։

1992 թ.-ի հունվարի 28-ին Հայաստանի կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշումը և հրապարակվեց նախարարի առաջին հրամանը

Գիտխորհրդի նիստի ընթացքում պաշտպանության նախարարը պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողական ակտիվին պատմեց բանակում նախատեսվող բարեփոխումների, անցյալ տարի երկրի ԶՈւ-ում ձեռք բերված հաջողությունների մասին։

Օհանյանը հատկապես նշեց հայկական ստորաբաժանումների բարեհաջող մասնակցությունը ինչպես ՀԱՊԿ, այնպես էլ ՆԱՏՕ-ի շրջանակներում անցկացվող զորավարժություններին։ Նրա խոսքերով, ՆԱՏՕ-ի հետ համատեղ զորավարժություններից հետո ՀՀ պաշտպանության նախարարությանն առաջարկվել է հաջորդ զորավարժությունների ժամանակ վաշտի փոխարեն մասնակցել գումարտակի մակարդակով։

Օհանյանը նշեց նաև հայկական ուժերի կողմից Իրաքում և Կոսովոյում խաղաղապահ առաքելությունների բարեհաջող իրականացումը։ Օհանյանի խոսքերով, Կոսովոյի խաղաղապահ ուժերի հրամանատարը նախարարի հետ առանձնազրույցում խոստովանել է, որ կցանկանար, որ խաղաղապահ ուժերի բոլոր ստորաբաժանումներն իրենց ծառայությունը հայկական խաղաղապահ վաշտի նման իրականացնեին։

Նախարարը պատասխանել է նաև գիտխորհրդի նիստի մասնակիցների հարցերին։ Համալսարանի դասախոսներին և ուսանողներին հատկապես հետաքրքրում էին ուսանողների համար բանակից տարկետման վերացման և համալսարաններում ռազմական ամբիոնների ներմուծման հետ կապված՝ «Զինապարտության մասին» օրենքում հնարավոր փոփոխությունները։ Նախարարը հայտարարեց, որ նման ուղղումները դեռ քննարկման փուլում են և կընդունվեն միայն Գիտության և կրթության նախարարության հետ խորհրդակցելուց հետո։

Դասախոսներն առաջարկեցին հայկական բանակի ռազմական պատրաստվածության բարձրացման համար իրենց ծրագրերն առաջարկեցին։ Օհանյանը համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանին առաջարկեց բոլոր առաջարկները միավորել մեկ փաստաթղթում և ներկայացնել պաշտպանության նախարարություն։ 

Հանդիպման ավարտին համալսարանի որոշ դասախոսներ և ուսանողներ, ռեկտորի գլխավորությամբ, պարգևատրվեցին ՀՀ պաշտպանության նախարարության մեդալներով և հուշանվերներով՝ երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակության գործում ունեցած ներդրման համար։

Համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանն ի պատասխան խոստացավ շարունակել համագործակցությունը պաշտպանության նախարարության հետ՝ բանակի ռազմական պատրաստվածության բարձրացման և երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակության նպատակով։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: