486.95
+0.14
513.34
-3.7
8.4
-0.03
-7
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետը պարգևատրվել է Գյուղատնտեսական համալսարանի Ոսկե հուշամեդալով
16:58
26 Հունվարի 2009

ՀՀ պետական գյուղատնտեսական համալսարանի ռեկտոր Արշալույս Թարվերդյանը երկուշաբթի բուհի Ոսկե հուշամեդալ է շնորհել ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, պաշտպանության առաջին փոխնախարար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովին։ 

Մեդալը շնորհվել է Գլխավոր շտաբի պետի և Գյուղատնտեսական համալսարանի ուսանողների հանդիպման ժամանակ։

«Ոսկե հուշամեդալը գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովին շնորհվել է բուհի գիտական խորհրդի որոշմամբ՝ երիտասարդ սերնդի դաստիարակման գործում ունեցած մեծ ներդրման համար և հայկական բանակի 17-ամյակի նախաշեմին»- ասաց համալսարանի ռեկտորը:

Հայկական բանակի օրը նշվում է հունվարի 28-ին։ Տոնի նախաշեմին ՀՀ ԶՈւ ղեկավարները, այդ թվում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, հանդիպումներ են անցկացնում մի շարք բուհերի ուսանողների հետ։ 

ՀՀ պետական գյուղատնտեսական համալասարանի ուսանողների հետ հանդիպման ընթացքում Գլխավոր շտաբի պետը պատմեց իր անցած ռազմական ուղու և երկրի Զինված ուժերի զարգացման մասին։

Նրա խոսքերով, ԶՈւ ղեկավարությունն անում է հնարավոր ամեն բան՝ զինվորական ծառայության կատարման նորմալ պայմաններ ապահովելու համար։

Հայոց Բանակի ստեղծման օրը 1992 թ.-ի հունվարի 28-է , այդ օրը Հայաստանի կառավարությունը ընդունեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշումը և հրապարակվեց նախարարի առաջին հրամանը։—0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը: