484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+9
Եղանակը Երևանում
Հայ
Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը վաղաժամ է համարում ՀՀ ԱԳ փոխնախարարի պաշտոնում իր նշանակման մասին լուրերը
16:10
26 Հունվարի 2009

Տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանը վաղաժամ է համարում ՀՀ փոխարտգործնախարարի պաշտոնում իր նշանակման մասին խոսակցությունները։

Հունվարին հայկական ԶԼՄ-ներում տեղեկատվություն հայտնվեց այն մասին, որ Թաթուլ Մանասերյանը կարող է նշանակվել ՀՀ ԱԳ փոխնախարարի պաշտոնում Գեղամ Ղարիբջանյանի փոխարեն, որն այդ պաշտոնից տեղափոխվեց երկրի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնին։  

«Նման տեղեկատվությունն անհիմն չէ, ես նման առաջարկ ստացել եմ, սակայն վաղ եմ համարում խոսել այն մասին, թե այդ լուրերը որքանով իրականություն կդառնան»,- երկուշաբթի Մանասերյանն ասաց լրագրողներին։   

Ընդ որում նա նշեց, որ փոխնախարարի պաշտոնը վերջին շրջանում իրեն արված միակ առաջարկը չի եղել։

«Ինձ համար ավելի կարևոր են իրատեսական մոտեցումներն ու գործուն թիմի ստեղծումը, որը կկարողանա աշխատել և առաջ տանել ընդհանուր գործը՝ անգամ իմ անմիջական ղեկավարության բացակայության պարագայում»,- ասաց Մանասերյանը։   

Սակայն, ինչպես նշեց տնտեսագետը, գաղտնիք չէ, որ անգամ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը գոհ չէ արտաքին քաղաքական գերատեսչության գործունեությունից և անհրաժեշտ է  համարում վերանայել հիմնական դիրքորոշումները։

Նրա խոսքերով, հայկական ԱԳՆ գործունեությունում այսօր բազմաթիվ խնդիրներ կան, այդ թվում պասիվությունը երկկողմ տնտեսական հարաբերությունների հաստատման հարցում։

«Եթե թիմ ձևավորվի, որը կարողանա ներդաշնակ աշխատել, ապա ես պատրաստ եմ ստանձնել փոխնախարարի պաշտոնը, հակառակ դեպքում ես ինձ ԱԳՆ կառույցում չեմ տեսնում»,- ասաց Մանասերյանը։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: