484.78
-2
571.8
-2.21
8.19
+0.02
+4
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանի պատվիրակությունը հուսով է, որ ԵԽԽՎ-ն Հայաստանին ձայնի իրավունքից չի զրկի
20:06
23 Հունվարի 2009

ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակությունը հուսով է, որ վեհաժողովը առաջիկա շաբաթվա սկզբին նախատեսվող ձմեռային նստաշրջանի ժամանակ չի հասնի արմատական որոշումների ընդունման և Հայաստանին ձայնի իրավունքից չի զրկի, «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցի ժամանակ հայտնեց ՌԴ Պետդումայի միջազգային կոմիտեի ղեկավար Կոնստանտին Կոսաչյովը։

ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովը մարտի 1-2-ի դեպքերի հետաքննության կապակցությամբ դեկտեմբերի 17-ին առաջարկել է ութ հոգուց բաղկացած հայկական պատվիրակությանը զրկել ձայնի իրավունքից։ Որոշումն ընդունվել է Ժորժ Կոլոմբյեի ու Ջոն Պրեսկոտի՝ Հայաստանի կողմից ԵԽԽՎ 1609 և 1620 բանաձևերի պահանջների իրականացման վերաբերյալ զեկույցի հիման վրա:

«Իմ կանխատեսումներով, հարցը նման արմատական որոշման չի հասնի»,- ասել է Կոսաչյովը։  

Նա պարզաբանել է, որ «բանաձևի ներկայիս նախագծում Հայաստանին ձայնի իրավասությունից զրկելու բավականին արմատական առաջարկություն կա, բայց իմ տվյալների համաձայն, այն պահից, երբ նախագիծը պատրաստվում էր, իրավիճակը փոխվել է»։

ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակության ղեկավարը նշեց, որ «հայ իշխանությունները շատ հարցերում հաշվի են առել Վեհաժողովի խորհուրդները, և իրավիճակն այնքան էլ ստատիկ չէ, այն տեղում չի կանգնել»։ «Ես չեմ կարծում, որ Հայաստանում իրավիճակն այնքան մտահոգիչ է, ԵԽ չափանիշներին և արժեքներին այնքան անհամապատասխան, որ հարկ է նման քայլի գնալ»,- նշել է ռուս խորհրդարանականը։   

Միևնույն ժամանակ Կոսաչյովն ավելացրել է, որ «անհանգստության հիմք գուցե կա, բայց կարող եմ ասել, որ մենք վճռական կերպով դեմ հանդես կգանք հայկական պատվիրակության նկատմամբ նման որոշմանը»։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:24
20 Նոյեմբերի 2017
ՌԴ ԱԳ նախարարը ժամանեց Երևան (ՖՈՏՈ)
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանեց Երևան։
21:11
17 Նոյեմբերի 2017
Բրազիլիայի ԱԳ նախարարը վերահաստատել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ ՄԽ–ի ջանքերին սատարելու իր երկրի դիրքորոշումը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյաննընդունել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Ալոիզիո Նունյես Ֆեռեյրային:
16:08
17 Նոյեմբերի 2017
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի դեսպան
Հայաստանի նախագահի հրամանագրով հայտնի քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։
20:58
16 Նոյեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամկետներն ու վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը կհանդիպի իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ:
17:14
16 Նոյեմբերի 2017
ԵԽ-ն ընդունել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձև. ադրբեջանական սադրանքը տապալվել է
Նախօրեին տեղի ունեցած Եվրոպական Խորհրդարանի լիագումար նիստում ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունվել է բանաձև:
20:39
15 Նոյեմբերի 2017
Խաչքարեր և ցուցահանդես. մեկնարկել է Սերժ Սարգսյանի այցը ՌԴ (ՖՈՏՈ)
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով աշխատանքային այցով այսօր ժամանել է Մոսկվա:
19:46
15 Նոյեմբերի 2017
Կարեն Կարապետյանը պահպանեց վարչապետի պաշտոնում իր վերընտրման վերաբերյալ ինտրիգը
Հայաստանի վարչապետը չորեքշաբթի պատասխանել է երկրի վարչապետի պաշտոնում իր թեկնածության առաջադրման մասին հարցին։
18:35
15 Նոյեմբերի 2017
Հայտնի են Ռուսաստանի կողմից Թուրքիային 2 մլրդ դոլարի С-400 համակարգեր մատակարարելու ժամկետները
С-400 զենիթահրթիռային համակարգի մատակարարումները Թուրքիային կսկսվեն Անկարայի կողմից այս համաձայնագրով նախատեսված բոլոր վճարումները կատարելուց հետո։
17:26
14 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ
Սերժ Սարգսյանը կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
15:14
14 Նոյեմբերի 2017
Հայկական ԶԼՄ–ները` Լավրովի` Երևան և Բաքու սպասվելիք այցերի նպատակների մասին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյմբերի 19–ին կայցելի Բաքու, իսկ նոյեմբերի 20–ին` Երևան։
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։