484.37
+0.38
564.15
+0.69
8.28
-0.04
+5
Եղանակը Երևանում
Հայ
Կաշառակերության մեջ մեղադրվող քննիչի գործը դատարան է ուղարկվել
19:23
23 Հունվարի 2009

ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Թումանյանի քննչական բաժանմունքի քննիչ Սամվել  Թանդիլյանի՝ խոշոր չափով կաշառք ստանալու դեպքի առթիվ  հարուցված քրեական գործն ուղարկվել է Հյուսիսային քրեական դատարան, ուրբաթ հայտնեց հանրապետության Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Վահե Կոստանդյանը։

Ինչպես հայտնվում է մամուլի հաղորդագրության մեջ, նախաքննությամբ պարզվել է, որ 2008թ. նոյեմբերի 27-ին Սամվել Թանդիլյանը վարույթ է ընդունել Արծրուն Ամիրջանյանի կողմից զգալի չափով ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:

«Նշված քրեական գործով իր լիազորությունների շրջանակում Արծրուն Ամիրջանյանի օգտին գործողություններ կատարելու՝ վերջինիս չկալանավորելու, դատի չտալու և քրեական գործի վարույթը կարճելու համար, 2008թ. դեկտեմբերի 9-ին Սամվել Թանդիլյանը Արծրուն Ամիրջանյանից և նրա հորից՝ Մարտուն Ամիրջանյանից իր աշխատասենյակում վերջինից անձամբ ստացել է խոշոր չափերով՝ 308 հազար 410 ՀՀ դրամին համարժեք 1000 ԱՄՆ դոլար կաշառք»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, 2008 թվականի դեկտեմբերի 12-ին Սամվել Թանդիլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և նույն օրը նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորում:

Սամվել Թանդիլյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել և տվել խոստովանական ցուցմունքներ:--0--

 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»: