480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+3
Եղանակը Երևանում
Հայ
Հարձակումը հարկադիր կատարողի վրա անակնկալ էր հայ գործարարի համար
18:21
23 Հունվարի 2009

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ և «Մուլտի-Գրուպ» կոնցեռնի նախագահ Գագիկ Ծառուկյանը չէր էլ ենթադրում, որ Հրազդանի «Բջնի» հանքային ջրերի գործարանի շուրջ իրադարձությունների զարգացումը կհանգեցնի ԴԱՀԿԾ Կոտայքի մարզային բաժնի հարկադիր ավագ կատարող Հայկ Բաբաջանյանի վրա հարձակման, ուրբաթ լրագրողներին հայտարարեց գործարարի մամուլի քարտուղար Խաչիկ Գալստյանը։

Հրազդան քաղաքի բնակիչ, ԴԱՀԿԾ աշխատակից 28-ամյա Հայկ Բաբաջանյանը իրականացնում էր «Բջնի» հանքային ջրերի գործարան ՓԲԸ-ի վերաբերյալ կատարողական վարույթը։ Չորեքշաբթի նրա վրա հարձակում է կատարվել, որի արդյունքում նա տեղափոխվել է հիվանդանոց տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։  

Դատական կատարողի վրա հարձակման փաստով ոստիկանության Կոտայքի մարզային քննչական բաժնում ՀՀ ՔՕ 316 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ (իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը, կապված նրանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ): 

«Բջնին» պատկանում է «Սիլ» կոնցեռնին, որի սեփականատերն է Սուքիասյանների ընտանիքը։ «Բջնիի» գործունեությունը, որի բաժնետերերից է հետախուզման մեջ գտնվող խորհրդարանի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, 2008 թ.-ի աշնանը դադարեցվել է, իսկ գործարանի գույքն առգրավվել ՀՀ Արդարադատության նախարարության ԴԱՀԿԾ-ի կողմից և հանվել ստիպողական էլեկտրոնային աճուրդի, որը կսկսվի ուրբաթ։

Այս առնչությամբ «Մուլտի-Գրուպ» կոնցեռնի նախագահի մամուլի քարտուղարը հաստատեց, որ Ծառուկյանը հրաժարվել է մասնակցել տվյալ աճուրդին և կոչ արել հայ մյուս ձեռնարկատերերին՝ հետևել իր օրինակին։

«Գագիկ Ծառուկյանը այն սկզբունքի կողմնակից է, որ սեփանակության իրավունքը Հայաստանում պետք է ամենալավ պաշտպանված ու անձեռնմխելիներից մեկը լինի»,- ասաց Գալստյանը։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։
12:19
26 Նոյեմբերի 2016
ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել կուսակցության նոր անդամներին ակտիվ քաղաքացիական դիրքորոշում դրսևորելու համար
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շաբաթ օրը ՀՀԿ 16–րդ համագումարի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում շնորհակալություն հայտնեց կուսակցության նոր անդամներին ակտիվ քաղաքացիական դիրքորոշում դրսևորելու համար։
11:47
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ-ն կանխատեսելի քաղաքական ուժ է և իմիջի փոփոխություն չի ծրագրում. Շարմազանով
Հայաստանի հանրապետական կուսակությունը կանխատեսելի քաղաքական ուժ է: