485.68
+0.29
517.01
+0.56
8.17
-0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Ոսկերչական ոլորտում Հայաստանը կարող է հաջողությունների հասնել արդեն այս տարի. վարչապետ
17:49
23 Հունվարի 2009

Ոսկերչության և ադամանդագործության ոլորտի 45 ձեռնարկություններում շուրջ 2 հազար աշխատակիցների խնդիրը և մեր տնտեսության համար հեռանկարային ոլորտի ներկայիս դժվարությունները հնարավոր է հաղթահարել համատեղ ջանքերով և արդեն 2009թ. ունենալ առաջընթաց, ուրբաթ ոսկերչության և ադամանդագործության ոլորտի  խնդիրներին նվիրված խորհրդակցության ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Ինչպես հայտնում է ՀՀ կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը, քննարկմանը մասնակցել են  նշված  ոլորտի ձեռնարկությունների ղեկավարներ, շահագրգիռ նախարարությունների ու գերատեսչությունների ներկայացուցիչներ:

Այս ոլորտում առկա  ներկայիս խնդիրներն առաջին հերթին, ըստ վարչապետի և քննարկմանը մասնակցող գործարարների, պայմանավորված են համաշխարհային տնտեսական ճգնաժամով, որն  իր անմիջական ազդեցությունն է թողնում նաև մեր  հանրապետության ոսկերչության ու ադամանդագործության վրա: Ոսկերչության բնագավառում սահմանված հարկային  որոշ արտոնությունները, կառավարության ղեկավարի կարծիքով, այլևս բավարար չեն ոլորտի զարգացմանն աջակցելու համար:

«Այս ոլորտն ունի բավականին լուրջ արտադրողական հնարավորություններ, արտադրական կարողություններ, բայց ինչն ամենակարևորն է` մարդկային ռեսուրս, մասնավորապես, հմուտ ոսկերիչներ և ադամանդագործներ: Քանի որ ոլորտում հազարավոր աշխատատեղեր ունեինք, մեզ մտահոգում է այս խնդիրը, ոլորտի ապագան»,- ասել է Տիգրան Սարգսյանը։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, միջազգային շուկայում ոլորտի վիճակի վերլուծության հետ միասին, ներկայացրել  է Հայաստանում ոսկերչության և ադամանդագործության ընդհանուր պատկերը, առկա դժվարությունները, այդ թվում` համաշխարհային ֆինանսական և տնտեսական ճգնաժամի ազդեցությամբ պայմանավորված, նաև նշել այդ ազդեցությունը մեղմելուն ուղղված միջոցառումների առաջարկությունները:

Խորհրդակցության ավարտին նախարար Երիցյանին հանձնարարվել է ֆինանսների նախարարի և Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի հետ 2-օրյա ժամկետում ամփոփել քննարկման ընթացքում հնչած առաջարկությունները և ներկայացնել դրանցից բխող միջոցառումների ծրագիր` հստակ ժամանակացույցով:--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
11:33
22 Դեկտեմբերի 2016
Դեռ հարցական է, թե ովքեր կլինեն ՀՀԿ նախագահի տեղակալները
Այսօր ՀՀԿ-ն ԳՄ նիստ հրավիրելու է, բայց խորհրդի նիստ այդպես էլ չի հրավիրելու:
11:59
21 Դեկտեմբերի 2016
Հովիկ Աբրահամյանը չի ներառվի ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին եռյակում. թերթ
ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին երեք հորիզոնականներում չի լինելու նախկին վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի անունը:
11:13
21 Դեկտեմբերի 2016
Իրանի նախագահը ժամանել է Հայաստան
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով չորեքշաբթի Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանին:
13:19
20 Դեկտեմբերի 2016
ՀՀ պաշտպանության նախկին նախարարը հայտարարել է մեծ քաղաքականություն մտնելու մասին
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի Facebook-ի իր նորաստեղծ էջում գրել է քաղաքականություն մտնելու մասին։
12:27
20 Դեկտեմբերի 2016
Լավրովը նշել է Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության նպատակը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանության նպատակը Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների խաթարումն է։
00:45
20 Դեկտեմբերի 2016
Ռուսաստանի քաղաքական վերնախավը պետք է հասկանա, որ Թուրքիան ահաբեկչության ապաստարան է. թուրքագետ
Անկարայում ՌԴ դեսպանի սպանությունը առիթ է Ռուսաստանի քաղաքական վերնախավի համար մտածելու այն մասին, որ Թուրքիան ահաբեկչության ապաստարան է, կարծում է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։