483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
+4
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ երկու խոշոր իշխող կուսակցությունները կարող են Երևանի քաղաքապետի ընտրություններին գնալ համատեղ ցուցակով. կուսակցության մամուլի քարտուղար
16:02
23 Հունվարի 2009

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ երկու խոշոր իշխող կուսակցություններ՝ «Բարգավաճ Հայաստանը» և Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, կարող են գնալ Երևանի քաղաքապետի ընտրություններին ՀՀԿ-ի հետ համատեղ ցուցակով, հայտարարեց կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Խաչիկ Գալստյանը։

Սակայն նա չբացառեց, որ կուսակցությունը հնարավոր է մասնակցի քաղաքապետի ընտրություններին առանձին ցուցակով։ «Եթե կոալիցիայում ընդգրկված քաղաքական ուժերին չհաջողվի պայմանավորվածություն ձեռք բերել, ապա «Բարգավաճ Հայաստանը» կմասնակցի ընտրություններին առանձին»,- նշեց նա։ Ըստ նրա, վերջնական որոշումը կընդունվի ընտրությունների ամսաթվի հայտնի դառնալուց հետո։

Գալստյանը հերքեց այն լուրերը, որ «Բարգավաճ Հայաստան» կուսալցության ցուցակն այս ընտրություններում կարող է գլխավորել նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ «Չնայած, որ նրա մասնակցությունը ցուցակում կուսակցության համար հաղթանակ կապահովեր, սակայն նա Աբովյանի բնակիչ է և իրավունք չունի մասնակցելու Երևանի քաղաքապետի ընտրություններին»,- ավելացրեց նա։

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մասին» ՀՀ նոր օրենքի համաձայն, նախատեսվում է 65 անդամներից բաղկացած և համամասնական համակարգով ձևավորվող Ավագանու խորհրդի ստեղծում: Երևանի քաղաքապետի պաշտոնը դառնում է ընտրովի։ Երևանի քաղաքապետն ընտրվում է Ավագանիների խորհրդի կողմից՝ իր կազմից։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը չի բացառվում. Նալբանդյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի բացառվում:
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: