484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+16
Եղանակը Երևանում
Հայ
Բվեճը 2009 թ.-ին տարվա թռչուն է հայտարարվել Հայաստանում
15:41
23 Հունվարի 2009

Հայաստանի Թռչունների պահպանման միության (BirdLife International բնապահպանական կազմակերպությունների միջազգային ասոցիացիայի ներկայացուցիչը) որոշմամբ 2009 թ-ը Հայաստանում Բվեճի տարի է հայտարարված։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Թռչունների պահպանման միությունից, «Տարվա թռչուն» ակցիան կանոնավոր կերպով անցկացվում է ողջ աշխարհում և տարեցտարի դառնում է էլ ավելի տարածված ու սիրված, իսկ որոշ երկրներում այն դարձել է ավանդական: Մինչդեռ Հայաստանում այն անց է կացվում Հայաստանի Թռչունների պահպանման միության կողմից առաջին անգամ:     

Ակցիայի նպատակն է, ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, հասարակության ուշադրությունը կենտրոնացնել այս թռչունի վրա, բարձրացնել հետաքրքրությունը դեպի այն` ուշադրությունը սևեռելով տեսակի և նրա միջավայրի պահպանմանը: Տարվա թռչունն ընտրվել է բնապահպանների փոքր խմբի կողմից պարզ քվեարկության արդյունքում:

«Բվեճը որպես տարվա թռչուն ընտրվել է մի շարք պատճառներով: Մարդու կենսագործունեության հետևանաքով, ինչպես և վայրի բնության մեծ մասը, այն վտանգված է և իր կենսամիջավայրը կորցնելու սպառնալիքի տակ է: Տպավորիչ արտաքինն ու մեծ չափերը դարձնում են նրանց խոցելի որսորդների և որսագողերի համար։ Շատ հաճախ մարդիկ որսում են բվերին խրտվիլակներ պատրաստելու կամ սեփական հաճույքի համար, ձագերին տանը պահելու նպատակով: Եվ երբ թռչունը հիվանդանում է, այն կամ լքվում է բնության մեջ կամ լավագույն դեպքում հանձնվում Կենդանաբանական այգի»,- ասվում է հաղորդագրության մեջ։
 
Որոշվել է ընտրել Բվեճին, որպեսզի խթանվի իրազեկումը այս թռչունների կենսակերպի և անգնահատելի ծառայության մասին, որը նրանք մատուցում են մարդկանց, և փշրվի այն սնահավատությունը, որը կապված է այս թռչունների հետ:

Տարվա Թռչուն քարոզարշավի ընթացքում Հայաստանի Թռչունների պահպանման միությունը պլանավորում է կազմակերպել մի շարք ԶԼՄ-ների կողմից լուսաբանվող բնապահպանական միջոցառումներ (ցուցահանդեսներ, մրցույթներ դպրոցներում` լավագույն նկար, պատմվածք, և այլն), որտեղ կարող են իրենց մասնակցությունը ունենալ ուսանողները, աշակետները, տեղական համայնքների ներկայացուցիչները:

«Միությունը կոչ է անում Հայաստանի բնապահպանական կազմակերպություններին, հասարակությանը և գյուղական համայնքներին միանալ այս քարոզարշավին և այս թռչնատեսակի մասին իրազեկումը բարձրացնող միջոցառումներ իրականացնել ինքնուրույն կամ իրենց հետ համատեղ»,- հայտնում է ՀԹՊՄ-ն:

Լրացուցիչ տեղեկությունների համար հետաքրքրված անձինք կարող են այցելել  www.aspbirds.org կայքը, իսկ առաջարկությունների համար՝ դիմել գրելով armbirds@yahoo.com հասցեին կամ պարզապես զանգահարելով  (010) 20 87 25:

«Մենք հույս ունենք, որ բվեճի իրական կերպարի հետ ծանոթանալը կստիպի մեզ վերանայել մեր վերբերմունքը նրանց նկատմամբ և հարգանք կներշնչի բնության այդ հիասքանչ էակների հանդեպ»,- ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։   
 
Բվեճը մեծ, հզոր թռչուն է և աշխարհում գոյություն ունեցող բվերից ամենամեծն է: Այն կշռում է շուրջ 3-4 կգ, թևերի բացվածքը կազմում է 150-180 սմ և համարվում է գերազանցապես գիշերային կենսակերպ վարող թռչուն: Հայաստանում այն հանդիպում է կիսաանապատներից մինչև լեռնատափաստաններ ձգվող ժայռոտ տարածքներում:

Բվեճը գլխավորապես սնվում է փոքր կաթնասուններով, մասնավորապես, կրծողներով, ինչպիսիք են մկներն ու առնետները, ուստի և մեծ ծառայություն է մատուցում գյուղացիներին: Նրա առանձնահատուկ «հեռադիտակային» տեսողությունը, բացառիկ սուր լսողությունը` զուգակցված անձայն թռիչքով և ասեղի նման սուր ճանկերով, դարձնում են Բվեճին անգերազանցելի գիշերային որսորդ:--0--

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: