480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+19
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում բադի որսաշրջանը երկարաձգվել է մինչև մարտի 15-ը
14:14
23 Հունվարի 2009

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում բադի որսաշրջանը երկարաձգվեց մինչև մարտի 15-ը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀՀ որսորդների և ձկնորսների միության նախագահ Վարդգես Խաչատրյանը։

«Եթե նախորդ տարում որսորդական սեզոնն ավարտվեց փետրվարին, ապա այս տարի այն կավարտվի մարտի կեսերին»,- նշեց նա։

Խաչատրյանն ավելացրեց, որ Բնապահպանության նախարարությունն ավելացրել է որսի ժամկետները՝ հաշվի առնելով միջազգային, մասնավորապես, ռուսական փորձը, որտեղ որսը թույլատրվում է նաև գարնանը։

Նա վստահ է, որ որսի սեզոնի երկարացումն էական վնաս չի հասցնի բադերի պոպուլյացիային, քանի որ զուգավորման ժամանակ որսն արդեն արգելված կլինի։

Նրա խոսքերով, ջրլող թռչունների, հիմնականում, բադերի որսը, որոնք ձմեռելուց հետո վերադառնում են հարազատ վայրեր, հատուկ ճանաչում են վայելում տեղի որսորդների մոտ։

ՀՀ որսորդների և ձկնորսների միության նախագահը հայտնեց, որ բարձրակետում է նաև նապաստակի, լորի և լեռնային կաքավի որսը, որոնց որսաշրջանը կավարտվի հունվարի վերջին։

«Միաժամանակ շարունակվում է գայլերի որսը, որոնց հարձակումները մարդկանց և ընտանի կենդանիների վրա հաճախակի են դարձել վերջին ամիսներին»,- ասաց Խաչատրյանը։

Նա հստակեցրեց նաև, որ Հայաստանում խոշոր կենդանիների որսն արգելված է, բացի գայլերից, շնագայլերից, թափառական շներից։ Սահմանափակված չէ նաև ջրաքիսների, կաչաղակների և մոխրագույն ագռավների որսը, ինչը թույլատրված է սիրողական որսորդության ցանկացած սեզոնում։

Խաչատրյանն ընդգծեց, որ Միությունը սերտորեն համագործակցում է Բնապահպանության նախարարության հետ՝ Հայաստանի կենդանական աշխարհի պահպանման և որսագողության դեպքեր չթույլատրելու նպատակով։

«Մենք հասարակական կազամկերպություն ենք և իրավունք չունենք պատժել խախտողներին, այդ պատճառով մեր տեսուչները նախարարության տեսուչների հետ համատեղ շրջայցեր են կատարում որսատեղիներում»,- ասաց նա։

Նրա խոսքերով, վերջին տարիներին Հայասատնում բնակչության շրջանում նկատելի է դարձել որսորդության նկատմամբ հետաքրքրությունը։ «Եթե 2007թ.-ին Միություն է մտել 470 նոր որսորդ, ապա 2008-ին՝ 567 որսորդ»,- նշեց Խաչատրյանը։

Նա նշեց, որ ներկայում ՀՀ որսրդների և ձկնորսների միության անդամների ընդհանուր թիվը հասել է 30 հազարի, նրանցից որսով ակտիվորեն զբաղվում է մոտ 25 հազարը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։