484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+9
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը մասնակցել է Ցեղասպանության կանխարգելման հարցերին նվիրված ՄԱԿ-ի գիտաժողովին
10:40
23 Հունվարի 2009

Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ժնևյան կենտրոնակայանում տեղի ունեցած Ցեղասպանության կանխարգելմանը նվիրված գիտաժողովին, հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրել են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Գիտաժողովին զեկույցով ելույթ է ունեցել ՀՀ արտգործնախարար Արման Կիրակոսյանը։

Միջոցառումը կազմակերպվել էր ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի կողմից ի կատարումն 2008թ. մարտին Մարդու իրավունքների խորհրդի կողմից ընդունված ՀՀ հեղինակած և ավելի քան վաթսուն երկրի կողմից համահեղինակված «Ցեղասպանության կանխարգելում» 7/25 բանաձևի պահանջների։

«Հայաստանը, որի ժողովուրդը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, այս հանցագործության դեմ պայքարն ու կանխարգելումը առաջնային խնդիր է դիտում և ակտիվ աշխատանք ծավալում այս ուղղությամբ միջազգային կազմակերպություններում», - ասվում է տեղեկատվության մեջ։

Գիտաժողովը հիմնականում նպատակ ունի քննարկել ցեղասպանության կանխարգելման ուղղությամբ ՄԱԿ-ի կառույցների, այդ թվում նաև` պայմանագրային մարմինների ընձեռած հնարավորությունները և առաջարկություններով ներկայանալ միջազգային հանրությանը, ինչը կօգնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ցեղասպանության հարցերով հատուկ խորհրդականին առավել արդյունավետորեն օգտագործել իր մանդատի տված հնարավորությունները:

Կիրակոսյանն իր զեկույցում առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել ցեղասպանության հանցագործության դրսևորումներին` որպես մարդու իրավունքների շարունակական ու մտածված ոտնահարման, ատելության սերմանմանը, պատմության վերանայման փորձերին, մերժողական քաղաքականությանը, անպատժելիությանը, քաղաքական նպատակահարմարությունից թելադրված անգործությանը, որոնք դառնում են ցեղասպանային մտածելակերպի արմատավորման հիմքեր և պարարտ հող ստեղծում մարդկության դեմ այս ամենադաժան հանցագործության կրկնման համար։

Նա նշել է, որ առաջին հերթին մասնակից-երկրներին և կառույցներին անհրաժեշտ է ձևավորել վաղ նախազգուշացման մեխանիզմ։

Հայոց մեծ եղեռնը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է, որը կազմակերպվել և ծրագրավորված իրագործվել է երիտթուրքական կառավարության կողմից, ինչի հետևանքով Օսմանյան կայսրության կազմի մեջ մտնող Արևմտյան Հայաստանում, սրի է քաշվել ավելի քան 1,5 մլն. հայ։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: