486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-9
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ դեսպանը հայ իրավապաշտպանին պարգևատրել է Հայաստանում մարդու իրավունքները պաշտպանելու համար
10:31
23 Հունվարի 2009

Հայաստանում, մասնավորապես, «2008 թ.-ի քաղաքական բուռն իրադարձությունների ընթացքում» մարդու իրավունքների պաշտպանության համար Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչը հինգշաբթի հայ իրավապաշտպան Միքայել Դանիելյանին պարգև է հանձնել։

Պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը՝ Մարթին Լյութեր Քինգի օրվա տոնակատարությունների շրջանակներում։

Միջոցառման ընթացքում Յովանովիչը նշել է, որ Մարթին Լյութեր Քինգի օրվա հետ մեկտեղ հունվարի 19-ին հասարակությունը նշում է նաև Հրանտ Դինքի մահվան երկրորդ տարելիցը (Թուրքիայում հայկական թերթի խմբագիր, որ սպանվել էր Ստամբուլում)՝ «մարդ, ով գնում էր Քինգի հետքերով՝ խոսքի ազատության, հավասարության և արդարության համար պայքարում»։

«Բարեբախտաբար Հայաստանում կան մարդու արժանապատվության և իրավունքների պաշտպաններ։ Այդպիսի անձնավորություններից է Միքայել Դանիելյանը», - ասել է Յովանովիչը։

Նրա խոսքերով, Դանիելյանը տարբերություն չի դնում ընդդիմության և իշխանության ներկայացուցիչներրի միջև։ «Լինելով Հայաստանի Հելսինկյան ասոցիացիայի հիմնադիրն ու ղեկավարը՝ Դանիելյանը երկար ժամանակ պայքարել է կալանավորների, զորակոչիկների և փոքրամասնությունների իրավունքների համար», - ասել է Յովանովիչը։

Դանիելյանն իր հերթին նշել է, որ Հայաստանը պետք է երկար ճանապարհ անցնի դեպի ժողովրդավարություն և մարդու իրավունքների պաշտպանություն, «սակայն առաջին քայլն անհրաժեշտ է միասին անել»։

«Ես ուզում եմ, որպեսզի բոլորը հասկանան, որ մարդու իրավունքներն արժեքավոր են ազգային, պետական և քաղաքացիական շահերի համար», - ասել է Դանիելյանը։

Տոնակատարությանը ներկա Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը ընդգծել է, որ մարդու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանվածության աստիճանից է կախված այն, թե որքանով կարող է երկիրը հեռանկարային լինել իր զարգացման գործում։

Մարթին Լյութեր Քինգը (1929-1968) ամենահայտնի աֆրոամերիկացի բապտիստ քարոզիչն է, վառ հռետոր, ռասայականության դեմ ոչ բռնի կերպով դիմակայության առաջնորդ, նա դարձավ ԱՄՆ սևամորթ շարժման առաջին ակտիվ գործիչը և ԱՄՆ-ում սևամորթների քաղաքացիական իրավունքների առաջին մոլեռանդ պաշտպանը։ Ամերիկայի հասարակության ժողովրդավարացման գործում կարևոր ներդրում ունենալու համար 1964 թ.-ին Մարթինը դարձել է խաղաղության ոլորտում նոբելյան մրցանակակիր։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ: