484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի օմբուդսմենը խնդրում է մեղադրյալ պատգամավորին տեղափոխել դատապարտյալների համար նախատեսված հիվանդանոց
19:22
22 Հունվարի 2009

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը հինգշաբթի նամակ է ուղարկել Արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանին ԱԺ ամբաստանյալ Հակոբ Հակոբյանին դատապարտյալների համար նախատեսված հիվանդանոց տեղափոխելու խնդրանքով։  

«Իմ կարգադրությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աշխատակիցները հանդիպել են «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հաստատությունում գտնվող Հակոբ Հակոբյանի հետ, ով հայտնել է, որ իր մոտ դիսբակտերիոզի վառ արտահայտված նշաններ կան, ցավեր երիկամների և աղիքների շրջանում»,- ասվում է նամակում։

Ուղերձում նշվում է նաև, որ ամբաստանյալ Հակոբյանը գանգատվում է անտանելի ցավերից, որոնց արդյունքում նրա մոտ ջղաձգություն է լինում։

«Ելնելով ասվածից՝ խնդրում եմ քննարկել Հակոբ Հակոբյանին դատապարտյալների համար հիվանդանոց տեղափոխելու նպատակահարմարությունը բժշկական զննման նպատակով»,- ասվում է օմբուդսմենի նամակում։ 

Ավելի վաղ Հակոբ Հակոբյանի փաստաբանը մարդու իրավունքների պաշտպանին ուղղված նամակում հայտնել էր իր պաշտպանյալի առողջության վատթարացման մասին։ Դիմողը հայտնել է անձնական բժշկի մոտ զննում անցնելու Հակոբյանի ցանկության մասին։

Խորհրդարանի պատգամավոր Հակոբ Հակոբյանը անցնում է «յոթի գործով» և մեղադրվում է 225 հոդվածի 3-րդ մասով (սպանությամբ ուղեկցվող զանգվածային անկարգություններ), 300 հոդվածի առաջին մասով (պետական իշխանության բռնազավթում)։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, արմատական ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է տասը քաղաքացի, վիրավորվել 200-ը։ –0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։