478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+29
Եղանակը Երևանում
Հայ
Հայ ազգայնականները միավորվել են ձմեռային արևակայությանը օրն ու իրենց միությունը օծել քրմական ծեսով
17:40
22 Հունվարի 2009

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի. /Նովոստի-Արմենիա/.  Հայաստանում ստեղծվել է հայ ազգայնականների համախմբում։

«Կարևոր է, որ մենք Միավորման ստեղծման մասին բարձրաձայնեցինք Հայաստանի արիական մայրաքաղաքներից մեկում՝ Էրեբունի պատմական ամրոցում, և հենց դեկտեմբերի 22-ին՝ ձմեռային արևակայության օրն ու հայկական Միհր աստծու ծննդյան օրը։ Բացի այդ փաստաթուղթն օծվել է քրմական ծեսով»,- լրագրողներին ասաց ՀԱՀ Խորհրդի անդամ, Հայ արիական միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանը։  

Նրա խոսքերով ազգայնականների համախմբան գաղափարը վաղուց էր քննարկվում և անգամ նրանց համախմբան անհաջող փորձեր են արվել։

«Այս անգամ մենք որոշեցինք ազգայնականներին համախմբել կարևորագույն սկզբունքային դիրքորոշումների հիման վրա հոգևոր ոլորտում, քանի որ գաղափարախոսական իմաստով Հայաստանի և սփյուռքի գրեթե բոլոր ազգայնականները միևնույն նպատակներն ունեն»,- ասաց Ավետիսյանը։  

Նրա խոսքերով, ՀԱՀ-ի շուրջ հավաքվել են այնպիսի կառույցների ներկայացուցիչներ և անհատներ, ովքեր հավատարիմ են արիացիների գաղափարներին և երկրպագում են հայ աստվածներին։

«Մենք մեր գործունեությունն սկսում ենք ոչ միայն հասարակական ու քաղաքական դաշտը փոխելու և մեր տեղն զբաղեցնելու համար, այլև լուրջ աշխարհայացքային փոփոխություններ ենք ակնկալում հոգևոր ոլորտում»,- նշեց Ավետիսյանը։

Նա ավելացրեց, որ նոր կազմակերպությունը մտադիր չէ հակամարտել Հայ առաքելական եկեղեցու և այլ կրոնական ուղղությունների հետ։ «Մենք մեր պատկերացումներ ունենք, մենք երկրպագում ենք մեր Աստվածներին և ուզում ենք այդ ամենը ներկայացնել հայ ազգին»,- ասաց նա։

Միևնույն ժամանակ նա նշեց, որ ազգայնականները առաջարկել են եկեղեցուն ընդունել «արիական քրիստոնեության գաղափարները»։

Ավետիսյանն ավելացրեց նաև, որ իրենք մտադիր են համագործակցել Իրանի, Ռուսաստանի, արաբական ու եվրոպական երկրների ազգայնական ուժերի հետ։ 

Նրա խոսքերով իր ղեկավարած կուսակցությունն արդեն համագործակցում է սլավոնական, իրանական, տաջիկական արիական կազմակերպությունների հետ։

Հայաստանը աշխարհում առաջին երկիրն է, որ քրիստոնեությունը որպես պետական կրոն է ընդունել։ 

Պետականության բացակայության պայմաններում քրիստոնեությունը առանցքային դեր է խաղացել հայապահպանման գործում։ 

Հենց քրիստոնեության ընդունումից հետո է ստեղծվել հայոց գիրը, ինչպես նաև մշակույթի բացառիկ հուշարձանները, որոնք ընդգրկված են համաշխարհային մշակութային գանձարանում։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: