484.75
-0.5
571.76
+2.32
8.19
+0.01
+5
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը կատարել է ԵԽԽՎ այն պահանջները, որոնք համապատասխանում են իր պետական շահերին. պատգամավոր
16:52
22 Հունվարի 2009

ՀՀ իշխանություններն իրականացրել են ԵԽԽՎ պահանջների մեծ մասը, որոնք համադրելի են համարվել պետության ներքաղաքական և արտաքին քաղաքական շահերին, հինգշաբթի մամուլի ասուլիսին հայտարարեց գրող, հրապարակախոս, ՀՅԴ խմբակցությունից ԱԺ պատգամավոր Ալվարդ Պետրոսյանը:

Ելնելով դրանից նա կարծում է, որ հայկական պատվիրակությանը ԵԽԽՎ-ում կզրկեն ձայնի իրավունքից։ ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովը մարտի 1-2-ի դեպքերի հետաքննության կապակցությամբ դեկտեմբերի 17-ին առաջարկել է ութ հոգուց բաղկացած հայկական պատվիրակությանը զրկել ձայնի իրավունքից։ Հունվարի 27-ին ԵԽԽՎ-ն կդիտարկի Հայաստանի հարցն իր լիագումար նիստի ժամանակ։

«Եթե Հայաստանը Եվրախորհրդի անդամ է, ապա պետք է ենթարկվի եվրոպական խաղի կանոններին՝ առաջնորդվելով եվրոպական չափանիշներով։ Այդ առումով ասել, որ մեզ համար միևնույնն է, թե ինչպիսի որոշում կընդունի ԵԽԽՎ-ն իր նիստի ընթացքում, խելամիտ չէ»,- ասաց Պետրոսյանը։

Նրա խոսքերով ԵԽ-ն մեր հանդեպ կրկնակի չափանիշներ է կիրառում, քանի որ ոչ հարևան Վրաստանում, ոչ էլ Ադրբեջանում ժողովրդավարության մակարդակը բոլորովին էլ մեզանից բարձր չէ, բայց մենք մեր կողմից պետք է հավասարվենք զարգացած ժողովրդավարական երկրներին։ «Խնդիրն ավելի գլոբալ է, քան այն հարցը, թե արդյոք Հայաստանին ԵԽԽՎ-ում ձայնի իրավունքից կզրկեն, թե ոչ»։

«Խնդիրը մեր ազգային արժանապատվության, ինքնավար պետություն և ազգ համարվելու իրավունքի մեջ է։ Իր ողջ պատմության ընթացքում հայ ժողովրդի վրա անընդհատ կախված է «դամոկլյան սուրը»՝ ինչ-որ մեկի որոշումը մեր առնչությամբ»,- հայտարարեց պատգամավորը։

Նրա կարծիքով այդ կրկնակի չափանիշների կիրառման պատճառը կարող է այն լինել, որ Հայաստանը Ռուսաստանի անփոփոխ ռազմավարական գործընկերն է, իսկ Ռուսաստանի հարաբերությունները Արևմուտքի հետ վերջին շրջանում վատթարացել են։  

Գնահատելով ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության աշխատանքը՝ Պետրոսյանը նշեց, որ պատվիրակության կազմում են քաղաքական տեսակետից գրագետ և արհեստավարժ մարդիկ, ովքեր լիովին սթափ գնահատում են իրավիճակը։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։