484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+5
Եղանակը Երևանում
Հայ
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելը կարող է սփաթեցնել իշխանություններին. ընդդիմության ներկայացուցիչ
16:13
22 Հունվարի 2009

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելը հնարավոր է, որ սփաթեցնի իշխանություններին՝ օգնելով հասկանալ, որ եվրոպական կառույցները կարող են խիստ պատժամիջոցներ կիրառել, կարծում է Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը։

«Ես վստահ եմ, որ ԵԽԽՎ-ն կոշտ գնահատական կտա առաջիկա ձմեռային նստաշրջանի ժամանակ։ Ես կարծում եմ, որ Հայաստանը պետք է պատժվի»,- ասաց Խաչատրյանը հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ։  

Նրա կարծիքով, Հայաստանին պետք է զրկել ձայնի իրավունքից, քանի որ հայկական իշխանությունները 10 ամիս շարունակ չեն կատարել եվրոպական կառույցների հանձնարարությունները։

ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովը մարտի 1-2-ի դեպքերի հետաքննության կապակցությամբ դեկտեմբերի 17-ին առաջարկել է ութ հոգուց բաղկացած հայկական պատվիրակությանը զրկել ձայնի իրավունքից։ Որոշումն ընդունվել է Ժորժ Կոլոմբյեի ու Ջոն Պրեսկոտի՝ Հայաստանի կողմից ԵԽԽՎ 1609 և 1620 բանաձևերի պահանջների իրականացման վերաբերյալ զեկույցի հիման վրա:

Խաչատրյանը վստահ է, որ եվրոպական կառույցները հասկացել են, որ այս ընթացքում իշխանությունները ոչ մի քայլ չեն ձեռնարկել ընդդիմության հետ երկխոսության գնալու համար։  

«Հայաստանի իշխանությունները չեն ուզում ուղղվել, և դա է ապացուցում «յոթի գործով» շարունակվող դատավարությունը (մարտյան անկարգությունների մասին քրեական գործի շրջանակներում դատական գործընթաց, որով մասնավորապես անցնում են ԱԳՆ նախկին ղեկավարն ու երեք պատգամավորներ-«Նովոստի-Արմենիա»)»,- նշեց ընդդիմադիրը։

Բացի այդ, նրա խոսքերով, դառնալով Եվրախորհրդի անդամ, Հայաստանն իր վրա որոշակի պարտավորություններ է վերցրել, որոնք հիմա անտեսվում են։    

Խաչատրյանն ասաց, որ Հայաստանում գործող իշխանությունը ցույց տվեց, որ ինքը Եվրախորհրդի գործընկեր չէ, քանի որ մշտապես մեծ խոստումներ է տալիս Եվրոպային, իսկ երկրի ներսում «այլ կերպարանքով է ներկայանում»։

Ընդ որում ընդդիմադիրը վստահ է, որ եվրոպական կառույցների պատժամիջոցները պետք է վերաբերեն ոչ միայն Հայաստանին, այլև տարածաշրջանի մյուս երկրներին։ «Հնարավոր է՝ Հայաստանում ստեղծված իրավիճակի առնչությամբ Վեհաժողովի գնահատականը դաս լինի նաև մյուս երկրների համար»,- ընդգծեց նա։

Միևնույն ժամանակ, Խաչատրյանը կարծում է, որ այսօր Եվրոպան պետք է իր արժեքների պաշտպանը դառնա և ապացուցի դա։

«Եթե Եվրոպան գտնի, որ Հայաստանում ժողովրդավարության հետ կապված խնդիրներ չկան, ապա պետք է մտածի նաև, թե ինչպես է պաշտպանվելու մարդու իրավունքների և ժողովրդավարության սկզբունքների ոտնահարումների դեպքում»,- ասաց Խաչատրյանը։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է տասը քաղաքացի և վիրավորվել 265-ը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։