481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+10
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ Կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դրել «Լև Յաշին» հուշադրամը
15:54
22 Հունվարի 2009

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը շրջանառության մեջ է մտցրել «Լև Յաշին» 200 արծաթե  հուշադրամ «Համաշխարհային ֆուտբոլի արքաները» միջազգային ծրագրի շրջանակում, չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից։

Դրամի անվանական արժեքը 100 դրամ է։ Դրա պատրաստման ժամանակ օգտագործվել են գունավոր ներկեր: Հուշադրամը դրվագվել է Լեհաստանի դրամահատարանում: Ուրվագծերի հեղինակն է Լեհաստանի դրամահատարանի դիզայներ Ռոբերտ Կոտովիչը:

Հուշադրամի դիմերեսի վերևի կիսաշրջանում պատկերված է  «KINGS OF FOOTBALL» մակագրությամբ եզրագծված թագ, որը պահպանում են երկու առյուծներ: Պատկերի ներքևի մասում ֆուտբոլի գնդակ է:

Ներքևի կիսաշրջանում նշված է հուշադրամի անվանական արժեքը՝«100 ԴՐԱՄ», որից ներքև  Հայաստանի Հանրապետության զինանշանն է: Զինանշանի երկու կողմում թողարկման տարեթիվն է` 2008 (ձախում  «20», աջում` «08»): Զինանշանից ներքև աջ կողմում Լեհաստանի դրամահատարանի առևտրային նիշն է:

Եզրաշուրթի շրջագծով վերևում՝ հայերեն, իսկ ներքևում անգլերեն մակագրված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ»։

Հուշադրամի դարձերեսին Խորհրդային Միության դրոշի գունային ֆոնի վրա Յաշինի դիմապատկերն է, որից ձախ ֆուտբոլի գնդակ է: Դիմապատկերի ներքևի ձախ մասում ձևավորող հեղինակի խորագիրն է: Ներքևում  Յաշինի ստորագրությունն է: Եզրաշուրթի վերևի ձախ մասում շրջագծով մակագրված է  «LEV YASHIN»:

Դրամը պատրաստված է 9250 + 50 հարգի արծաթից, 38,61±0,15 մմ տրամագծով,  28,28±0,25 գրամ քաշով։

Լև Իվանի Յաշինը (1929-1990) խորհրդային լեգենդար ֆուտբոլիստ է, դարպասապահ, 1956թ. օլիմպիական և 1960թ. Եվրոպայի չեմպիոն, ԽՍՀՄ հնգակի չեմպիոն՝ մոսկովյան «Դինամոյի» կազմում , ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ։

Յաշինը միակ դարպասապահն էր համաշխարհային ֆուտբոլի պատմության մեջ, ով 1963թ.-ին «Ֆրանս-Ֆուտբոլ» շաբաթաթերթից ստացել է Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի «Ոսկե գնդակ» մրցանակը։

Յաշինը ճանաչվել է 20-րդ դարի լավագույն դարպասապահ՝ Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի վարկածով։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: