485.33
+0.37
572.16
-1.31
8.2
-0.02
-2
Եղանակը Երևանում
Հայ
2008 թվականին Հայաստանը ջանքեր գործադրեց ԱՄՆ հետ բարեկամական գործընկերությունը խորացնելու ուղղությամբ
15:28
22 Հունվարի 2009

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. 2008 թվականին հայաստանը ջանքեր գործադրեց ԱՄՆ հետ բարեկամական գործընկերության խորացման և սերտացման նպատակով,ասվում է ՀՀ արտաքին գործերի նախարարության 2008թ. հաշվետվությունում։

Մասնավորապես, փաստաթղթում նշվում է, որ 2008թ. սեպտեմբերին ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սագսյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսին, քննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները:

2008թ. հոկտեմբերին  Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան հանդիպմանը մասնակցելու նպատակով Վաշինգտոնում գտնվող ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ փոխնագահ Դիք Չեյնիի, պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի և առևտրի քարտուղար Կարլոս Գուտիերեսի հետ:

2008թ. հուլիսին պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի հրավերով Վաշինգտոն է այցելել ՀՀ ԱԳ նախարար էդվարդ Նալբանդյանը, որտեղ հանդիպումներ է ունեցել պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի, ԱՄՆ նախագահի օգնական դեսպան Ջեյմս Ջեֆրիի, պետքարտուղարի տեղակալներ Դենիել Ֆրիդի և Դևիդ Կրամերի, «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի գործադիր տնօրեն Ջոն Դանիլովիչի, ԱՄՆ կոնգրեսի անդամների հետ: 

«2008թ. ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը ստորագրեց  հատկացումների մասին օրենքը, որով հաստատվեց Հայաստանին 58,5 մլն դոլարի ֆինանսական աջակցության ծրագիրը: Լեռնային Ղարաբաղին հատկացվելիք օգնության վերաբերյալ կոչ է արված պետքարտուղարությանը այդ հարցում առաջնորդվել Ներկայացուցիչների պալատի բանաձևով, ըստ որի Լեռնային Ղարաբաղին հատկացվել է մինչեւ 6 մլն դոլարի օգնություն»,- ասվում է հաշվետվությունում։

Փաստաթղթում նշվում է նաև, որ 2008 թ. նոյեմբերին Վաշինգտոնում կայացավ հայ-ամերիկյան առևտրատնտեսական հարաբերությունները կանոնակարգող տնտեսական հարցերով հայ-ամերիկյան աշխատանքային խմբի հերթական նստաշրջանը, որին մասնակցեց հայկական կողմի համանախագահ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի գլխավորած պատվիրակությունը:

«Նիստին քննարկվեց երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման հետ կապված հարցերի փաթեթը, և ստորագրվեց Օդային տրանսպորտի մասին համաձայնագիր»,- ասվում է ԱԳՆ հաշվետվությունում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։
20:26
27 Նոյեմբերի 2017
Հանրապետության քաղաքացիները կզգան Հայաստան–ԵՄ համաձայնագրի օգուտը. Սվիտալսկի
Հայաստանի քաղաքացիները ժամանակի ընթացքում կզգան Հայաստան–Եվրամիություն համաձայնագրի օգուտը։
19:29
24 Նոյեմբերի 2017
Հայաստանն ու ԵՄ–ն ստորագրեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը. ԼՐԱՑՎԱԾ
Փաստաթուղթը ձևավորում է նոր հարթակ Հայաստան–ԵՄ քաղաքական և տնտեսական համագործակցության ամրապնդման համար: