486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում դատական հարկադիր կատարողի վրա հարձակումը կապված է նրա ծառայողական պարտականությունների հետ. ԴԱՀԿԾ
14:22
22 Հունվարի 2009

ԴԱՀԿԾ Կոտայքի մարզային բաժնի հարկադիր ավագ կատարող Հայկ Բաբաջանյանի վրա կատարված հարձակումը կարող է անմիջական կապ ունենալ նրա ծառայողական պարտականությունների հետ, ասվում է հինգշաբթի ԴԱՀԿԾ կողմից «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տրամադրված հաղորդագրությունում։

Բաբաջանյանը վարում է ««Բջնի» հանքային ջրերի գործարան» ՓԲԸ-ին վերաբերվող կատարողական վարույթները: Հունվարի 21-ին, առավոտյան ժամը 9-ին Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Կոտայքի մարզային բաժնի ավագ հարկադիր կատարող, 28-ամյա  Հայկ Բաբաջանյանը տեղափոխվել է հիվանդանոց՝ կտրող-ծակող առարկայով ստացված մարմնական վնասվածքներով։

Հարձակումը կատարվել է տուժածի տան մոտ։ Անհայտ անձը կտրող-ծակող առարկայով 4 անգամ հարվածել է նրան` պատճառելով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

«Միջադեպի կապակցությամբ ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը ևս մեկ անգամ շեշտում է, որ շարունակելու է իրականացնել օրենքով իրեն վերապահված գործառույթները՝ ցուցաբերելով սկզբունքային մոտեցում բոլոր տնտեսվարող սուբյեկների նկատմամբ, չտարբերակելով կատարողական վարույթներն ըստ իրենց գումարային ծավալների կամ մասնակիցների ով լինելու»,- ասվում է հաղորդագրությունում։

«Բջնին» պատկանում է «Սիլ» կոնցեռնին, որի սեփականատերն է Սուքիասյանների ընտանիքը։ Այդ ընտանիքի անդամներից մեկը՝ խորհրդարանի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը գտնվում է հետախուզման մեջ Երևանի մարտի 1-2-ի դեպքերից հետո։

Ինչպես հայտնեցին ԴԱՀԿԾ-ից, դատական կատարողի վրա հարձակման փաստով ոստիկանության Կոտայքի մարզային քննչական բաժնում ՀՀ ՔՕ 316 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ (իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը, կապված նրանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ): 

Ոստիկանությունը ձեռնարկվում է ակտիվ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ` հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։