480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+3
Եղանակը Երևանում
Հայ
«Բջնի» հանքային ջրերի գործարանի գործով հարկադիր կատարողը հարձակման է ենթարկվել և տեղափոխվել է հիվանդանոց
14:07
22 Հունվարի 2009

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հարկադիր կատարող Հայկ Բաբաջանյանի վրա, ով կատարում է Հրազդանում գտնվող «Բջնի հանքային ջրերի գործարան» ՓԲԸ-ին վերաբերվող կատարողական վարույթները, սուր-կտրող-ծակող գործիքով հարձակում է կատարվել, հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության (ԴԱՀԿ) մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը։

Ինչպես գործակալությանը պարզաբանեցին Ոստիկանության մամուլի ծառայությունից, հունվարի 21-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի բնակիչ, ՀՀ ԱՆ  դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Կոտայքի բաժնի տեսուչ, 28-ամյա Հայկ Բաբաջանյանն իրենց շենքի բակում անհայտ անձի կողմից սուր-կտրող-ծակող գործիքից հասցված ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբը: Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի մարզային քննչական բաժնում ՀՀ ՔՕ 316 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը՝ կապված նրանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ) հարուցվել է քրեական գործ։

Ոստիկանության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ ձեռնարկվում են ակտիվ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ՝ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:

Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն: Դեպքի առնչությամբ պարբերաբար թարմ տեղեկություններ կհրապարակվեն։

«Բջնի» հանքային ջրերի գործարանի գործունեությունը, որի բաժնետերն է հետախուզման մեջ գտնվող ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, դադարեցվել էր 2008 թ.-ի աշնանը, իսկ գործարանի ունեցվածքը բռնագրավվել է ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից։ Հունվարի 23-ին ծրագրվում էր անցկացնել «Բջնի» ՓԲԸ-ի վաճառքի էլեկտրոնային հարկադիր աճուրդը։

Ավելի վաղ Պետեկամուտների կոմիտեն գործարանին էր ներկայացրել պետբյուջեի օգտին 4 միլիարդ 67 մլն 201 հազ. 600 դրամի բռնագանձման ցանկ՝ հարկային պարտավորությունների խախտման պատճառով՝ Վարչական դատարանի 2008 թ.-ի հոկտեմբերի 10-ի որոշման համաձայն։

Սուքիասյանը գտնվում է հետախուզման մեջ Երևանում մարտի 1-2-ի զանգվածային անկարգությունների գործի առնչությամբ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։
12:19
26 Նոյեմբերի 2016
ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել կուսակցության նոր անդամներին ակտիվ քաղաքացիական դիրքորոշում դրսևորելու համար
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շաբաթ օրը ՀՀԿ 16–րդ համագումարի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում շնորհակալություն հայտնեց կուսակցության նոր անդամներին ակտիվ քաղաքացիական դիրքորոշում դրսևորելու համար։
11:47
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ-ն կանխատեսելի քաղաքական ուժ է և իմիջի փոփոխություն չի ծրագրում. Շարմազանով
Հայաստանի հանրապետական կուսակությունը կանխատեսելի քաղաքական ուժ է: