486.67
+0.35
520.49
+1.39
8.22
+0.01
-3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի կառավարությունն ուժեղացնում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի իրավական բազան
13:54
22 Հունվարի 2009

Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում հավանություն է տվել «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծին։

Ինչպես հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, օրինագծի հեղինակներն են հայկական խորհրդարանի յոթ պատագամավորներ։

«Օրինագիծն արդեն շրջանառության մեջ է, ստացվում են կարծիքներ և առաջարկներ շահագրգիռ անձանց կողմից։ Հավանություն տալով օրինագծին՝ կառավարությունն ընդունելի է համարում փաստաթղթի նորմերը»,- ասաց Քուշկյանը։

Ինչպես ասվում է կառավարության որոշման հիմնավորման մեջ, ՁԻԱՀ-ի խնդիրը շուրջ 20 տարի է, ինչ անհանգստացնում է մարդկությանը, և համաճարակն այսօր ձեռք է բերել գլոբալ ճգնաժամի բնույթ, և նրա տարածումը լուրջ խնդիր է ողջ աշխարհում։ Վերջին տարիների ընթացքում այն ընդգրկել է մարդկային հասարակության՝ սպասվածից ավելի լայն շերտեր, լինելով տարաբնույթ՝ ազդեցություն ունեցել մարդկային գործունեության գրեթե բոլոր ոլորտների վրա, արտացոլվել միջազգային հարաբերությունների զարգացման մի շարք գործոններում։

Հիմնավորման մեջ հիշեցվում է, որ բարեփոխվող օրենքը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1997թ. փետրվարի 3-ին, սակայն այն արդեն  չի համապատասխանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ տարվող պայքարի արդի պայմաններին և այդ պատճառով մշակվել է նախագիծ, որի նպատակն է իրավական դաշտի հետագա բարեփոխումների ամրապնդման շնորհիվ, ինչպես նաև ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ասպարեզում լայնածավալ և կայուն կրթական աշխատանքների միջոցով կանխարգելել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակի հետագա տարածումը։

Վիճակագրության վերջին պաշտոնական տվյալներով, 2008թ. հունվար-նոյեմբերին Հայաստանում  արձանագրվել է ՁԻԱՀ-ով հիվանդացության 74 և ՄԻԱՎ վարակի 118 դեպք՝ 2007թ. նույն ժամանակահատվածի ՁԻԱՀ-ով հիվանդացության 54 և ՄԻԱՎ վարակի 98 դեպքի դիմաց։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։