484.62
+0.09
528.04
-0.05
8.53
-0.04
+12
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում 2008 թ.-ին շարունակվել են IPAP իրագործմանն ուղղված աշխատանքները
12:53
22 Հունվարի 2009

Հայաստանում 2008թ. ընթացքում շարունակվել են Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) իրագործմանն ուղղված աշխատանքները, ասվում է ՀՀ ԱԳՆ 2008 թ. տարեկան հաշվետվության մեջ։

Մասնավորապես, փաստաթղթի համաձայն, խոսքը ճգնաժամերի կառավարման և արտակարգ իրավիճակների, ռազմական բարեփոխումների, սահմանային անվտանգության, ահաբեկչության դեմ պայքարի, Գիտություն հանուն խաղաղության ծրագրի և հանրային դիվանագիտության ոլորտներում համագործակցության խորացման մասին է։

ՀՀ արտգործանախարարությունում հիշեցրել են, որ 2008թ. նոյեմբերի 5-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յապ դե Հոոպ Սխեֆերի հետ, իսկ մայիսի 28-ին տեղի է ունեցել Հայաստանի մասնակցությամբ Հյուսիսատլանտյան խորհրդի հանդիպումը, որին մասնակցում էին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Դրանով ավարտվել է ԱԳԳԾ իրականացման առաջին երկամյա փուլը, կազմվել է վերանայված գործողությունների ծրագրի նախագիծը:

Հաշվետվության մեջ նաև ասվում է, որ 2008թ. հունիսին Հայաստանը կրկնապատկել է իր խաղաղապահ ուժերը Կոսովոյում՝ հասցնելով մեկ վաշտի (70 հոգի):

«2008թ. հունիսին Հայաստանում ՀՀ-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում կայացավ  հերթական ՆԱՏՕ-ի շաբաթը, որի ընթացքում տեղի ունեցան Դաշինքի բարձրաստիճան ներկայացուցիչների այցեր Երևան», - ասվում է հաշվետվության մեջ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: