485.33
+0.37
572.16
-1.31
8.2
-0.02
+1
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ «ԱՄԻ Նովոստի–Արմենիա». երկու տարի վերագործարկումից հետո. ի՞նչ է արվել և դեռ ի՞նչ ենք ուզում անել
Հայաստանը 2008 թ.-ին ակտիվ մասնակցել է ՀԱՊԿ-ի աշխատանքներին. ԱԳՆ հաշվետվություն
12:26
22 Հունվարի 2009

Հայաստանը 2008 թ.-ին ակտիվ մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությոն աշխատանքներին, ասվում է ՀՀ ԱԳՆ 2008 թ. տարեկան հաշվետվության մեջ։ 2008թ. սեպտեմբերին Հայաստանը ստանձնեց ՀԱՊԿ նախագահությունը:

Հաշվետվության համաձայն, 2008թ. ապրիլին Երևանում կայացել է ՀԱՊԿ Ռազմատեխնիկական համագործակցության միջպետական հանձնաժողովի 5-րդ նիստը, որի ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ անդամ պետությունների միջև ռազմատնտեսական համագործակցության հետագա խորացման վերաբերյալ հարցեր:

«Հունիս-օգոստոս ամիսներին Հայաստանում անցկացվեցին «Ռուբեժ-2008» համատեղ հրամանատարաշտաբային զորավարժությունը, որոնք  հնարավորություն ընձեռեցին ստուգելու անդամ պետությունների հավաքական պաշտպանության պատրաստվածությունը, ինչպես նաև մշակելու Հայաստանի հանդեպ ագրեսիայի սպառնալիքի կամ ագրեսիայի ակտի դեպքում ձեռնարկվելիք միջոցները», - նշվում է փաստաթղթում։

ՀՀ արտգործնախարարությունում հիշեցրել են, որ  սեպտեմբերի 5-ին Մոսկվայում կայացավ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը, որի ընթացքում քննարկվեցին ահաբեկչության և թմրանյութերի անօրինական շրջանառությանը հակազդելու, ՀԱՊԿ շրջանակներում ռազմական շինարարության, ՀԱՊԿ անդամ պետությունների տեղեկատվական անվտանգության համակարգին վերաբերող հարցեր:

«Նստաշրջանի ընթացքում ընդունվեց հռչակագիր, որով անդամ պետությունները կրկին հաստատեցին միջազգային հիմնարար խնդիրների նկատմամբ իրենց մոտեցումների ընդհանրությունը», - ասվում է հաշվետվության մեջ։

«Հայաստանը որպես ՀԱՊԿ-ում նախագահող երկիր հետամուտ եղավ ՀԱՊԿ շրջանակներում արտաքին քաղաքականության համադրման կատարելագործմանը», - ընդգծվում է փաստաթղթում։

2008 թ.-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Հավաքական անվտանգության խորհրդի 2 նիստի:

Բացի այդ, Հայաստանի համակարգմամբ անց են կացվել ՀԱՊԿ-ում նախագահող պետության գործառույթներից բխող մի շարք միջոցառումներ։

Մասնավորապես, ՀԱՊԿ-ում ՀՀ նախագահության ընթացքում  տեղի են ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների երկու հանդիպում Նյու-Յորքում և Հելսինկիում, անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպում և պաշտպանության նախարարաների խորհրդի նիստ։

«Հայաստանի նախաձեռնությամբ կայացել են երրորդ երկրներում ՀԱՊԿ անդամ պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների մի շարք հանդիպումներ և խորհրդատվություններ», - ասվում է հաշվետվության մեջ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։