485.92
+0.24
514.49
-2.52
8.16
-0.01
-6
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը 2008 թ.-ին շարունակել է եվրոպական ընտանիքին մերձենալու քաղաքականությունը. ԱԳՆ հաշվետվություն
11:50
22 Հունվարի 2009

Հայաստանը 2008 թ.-ին շարունակել է եվրոպական ընտանիքին մերձենալու քաղաքականությունը, մասնավորապես, խորացել է համագործակցությունը Եվրոպական հարևանության ծրագրի շրջանակներում, ասվում է ՀՀ ԱԳՆ 2008 թ. տարեկան հաշվետվության մեջ։

Փաստաթղթում նշվում է, որ 2008 թ.-ի դեկտեմբերին Եվրոպական հանձնաժողովը հանդես եկավ «Արևելյան գործընկերություն» առաջարկությամբ, որը ողջունվեց Հայաստանի կողմից: «Այն կարող է որակական նոր մակարդակի բարձրացնել ԵՄ-ի և Հայաստանի միջև հարաբերությունները», - նշվում է հաշվետվության մեջ։

Փաստաթղթում ընդգծվում է, որ քաղաքական երկխոսության խորացման տեսակետից կարևոր նշանակություն ունեցան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցերը Եվրոպական միությունում նախագահող Ֆրանսիա և Բրյուսելում գտնվող ԵՄ կառույցներ, որոնք նոր լիցք հաղորդեցին  Հայաստան- Եվրոպական միություն համագործակցությանը:

«Այցելության շրջանակներում համաձայնագիր է ստորագրվել  Հայաստան ԵՄ խորհրդատուների խմբի գործուղման վերաբերյալ, որոնք պետք է աշխատանքներ ծավալեն Հայաստանում բարեփոխումների գործընթացին աջակցելու նպատակով», - ընդծվում է հաշվետվության մեջ։

ՀՀ արտգործնախարարությունում ընդգծել են, որ 2008թ. Հայաստանը շոշափելի առաջընթաց է արձանագրել ԵՄ հետ արտաքին քաղաքականության ասպարեզում սերտ համագործակցության հաստատման ուղղությամբ, որը դրսևորվել է քաղաքական բարձր մակարդակի երկխոսության խորացմամբ, քաղաքական խորհրդատվությունների նոր ձևաչափերի ստեղծմամբ:

«Համագործակցության նոր ուղենիշներ մշակելու խնդրում իրենց կարևոր ներդրումն ունեցան նաև ԵՄ Տրոյկայի, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Եվրոպական հանձնաժողովի արտաքին հարաբերությունների գլխավոր տնօրեն Էնեկո Լանդաբուրոյի փոխայցերը: 2008թ. հուլիսին Հայաստանն առաջին անգամ հրավիրվեց մասնակցելու ԵՄ Խորհրդի Քաղաքական և անվտանգության կոմիտեի Տրոյկայի մակարդակով քաղաքական խորհրդակցություններին», - ասվում է փաստաթղթում։

Հաշվետվության մեջ ընդգծվում է, որ 2008թ. Հայաստանը առաջընթաց է արձանագրել Գործողությունների ծրագրում նախանշված բոլոր ուղղություններում. բարեփոխումներ հարկային և մաքսային քաղաքականության և վարչարարության, գործարար միջավայրի բարելավման ոլորտներում, որոնք բարձր գնահատական են ստացել ԵՄ կողմից։

«ԵՄ կողմից ներդրումները խրախուսելու նպատակով Հայաստանը շրջանակային համաձայնագիր է ստորագրել Եվրոպական ներդրումային բանկի հետ։ Հանրապետությունը հանդես է եկել համագործակցության նոր մարմին ստեղծելու միջոցով ԵՄ հետ համագործակցությունը սերտացնելու նախաձեռնությամբ: Նոյեմբերի 25-ին կայացել է Արդարադատության, ազատության և անվտանգության ենթակոմիտեի ստեղծմանն ուղղված համատեղ փորձագիտական հանդիպում», - ընդգծվում է փաստաթղթում։

Բացի այդ, ՀՀ ԱԳՆ-ում նշել են, որ 2008թ. դեկտեմբերի 9-ին Հայաստանի և ԵՄ-ի միջև ստորագրվել է Օդային փոխադրումների վերաբերյալ համաձայնագիրը, որը կանոնակարգում է ԵՄ և Եվրոպական տնտեսական համայնքի անդամ երկրների հետ Հայաստանի ավիացիոն համագործակցությունը: 

2008թ. անցկացված բանակցությունների ընթացքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ միգրացիայի բնագավառում ԵՄ երկրների հետ համագործակցությունն ամրապնդելու մասին: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
11:33
22 Դեկտեմբերի 2016
Դեռ հարցական է, թե ովքեր կլինեն ՀՀԿ նախագահի տեղակալները
Այսօր ՀՀԿ-ն ԳՄ նիստ հրավիրելու է, բայց խորհրդի նիստ այդպես էլ չի հրավիրելու:
11:59
21 Դեկտեմբերի 2016
Հովիկ Աբրահամյանը չի ներառվի ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին եռյակում. թերթ
ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին երեք հորիզոնականներում չի լինելու նախկին վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի անունը:
11:13
21 Դեկտեմբերի 2016
Իրանի նախագահը ժամանել է Հայաստան
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով չորեքշաբթի Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանին:
13:19
20 Դեկտեմբերի 2016
ՀՀ պաշտպանության նախկին նախարարը հայտարարել է մեծ քաղաքականություն մտնելու մասին
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի Facebook-ի իր նորաստեղծ էջում գրել է քաղաքականություն մտնելու մասին։
12:27
20 Դեկտեմբերի 2016
Լավրովը նշել է Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության նպատակը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանության նպատակը Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների խաթարումն է։