484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը հաստատակամ է չեզոքացնելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ճանապարհի խոչընոտները. ԱԳՆ հաշվետվություն
11:17
22 Հունվարի 2009

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը հաստատակամ է չեզոքացնելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ճանապարհին ստեղծվող խոչընոտները, ասվում է ՀՀ ԱԳՆ 2008 թ. տարեկան հաշվետվության մեջ։

Փաստաթղթում նշվում է, որ 2008 թ.-ին Հայաստանի նոր ղեկավարությունը (որը ձևավորվել էր 2008 թ.-ի փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո – «Նովոստի-Արմենիա») հավատարիմ մնալով արտաքին քաղաքականության շարունակականությանը՝ հայտարարեց արցախյան հիմնախնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու, բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում և Մադրիդյան առաջարկությունների հիման վրա շարունակելու պատրաստակամության մասին` ընդգծելով այդ գործընթացին արցախյան կողմի լիակատար մասնակցության անհրաժեշտությունը:

Միաժամանակ ՀՀ արտգործնախարարությունում հիշեցրել են, որ 2008 թ.-ի  փետրվարին Ադրբեջանը ՄԱԿ-ում ներկայացրեց ԼՂ հիմնախնդրի էությունը խեղաթյուրող և Ադրբեջանի տեսակետները միակողմանիորեն արտահայտող բանաձևի նախագիծ, որը ՄԱԿ ԳԱ քննարկմանը դրվեց մարտին։

«Բանաձևը թեև ընդունվեց 39 կողմ քվեարկած ձայներով, այնուամենայնիվ բանաձևին դեմ քվեարկեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները` ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Ռուսաստանի Դաշնությունը։ Ադրբեջանի առաջարկած բանաձևի նախագիծը չպաշտպանեցին ՄԱԿ-ի անդամ պետությունների գերակշիռ մեծամասնությունը, այդ թվում` ԵՄ անդամ բոլոր երկրները», - ասվում է փաստաթղթում։

Հաշվետվության մեջ նշվում է, որ ադրբեջանական կողմը փորձեր կատարեց ներկայացնել ՄԱԿ-ի ԳԱ բանաձևը որպես բանակցությունների հիմք՝ ժխտելով Մադրիդյան առաջարկությունների գոյությունը և ջանաց լուծարել Մինսկի խմբի բանակցային ձևաչափը:

Փաստաթղթում նաև նշվում է, որ 2008թ. տեղի է ունեցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երկու հանդիպում՝ հունիսի 6-ին Սանկտ-Պետերբուրգում ու նոյեմբերի 2-ին Մոսկվայում:

«Մոսկովյան հանդիպումը, որ կազմակերպվել էր Ռուսաստանի նախագահ  Դմիտրի  Մեդվեդևի միջնորդությամբ և նախաձեռնությամբ, կարևոր հանգրվան էր արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի համար», - ասվում է հաշվետվության մեջ։

Փաստաթղթում նշվում է, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների կողմից հանդիպման արդյունքում ստորագրվեց հռչակագիր, որը նախատեսում է բանակցությունների շարունակումը Մինսկի խմբի շրջանակներում և մադրիդյան առաջարկությունների հիման վրա միջազգային իրավունքի սկզբունքների վրա հիմնված և միջազգային երաշխիքներով  ամրապնդված ԼՂ հիմնախնդրի խաղաղ քաղաքական կարգավորում: Հռչակագրում կարևորվում է նաև վստահության ամրապնդման միջոցների ձեռնարկումը։

Հաշվետվության մեջ նաև ասվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանձնարարությամբ երկու երկրների  արտգործնախարարները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ շարունակել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղիների շուրջ բանակցությունները: 2008 թ.-ին տեղի է ունեցել արտգործնախարարների 7 հանդիպում: 

«Չնայած շարունակվող ակտիվ բանակցություններին՝ ադրբեջանական կողմը շարունակեց խեղաթյուրել բանակցային գործընթացի ողջ էությունը՝ շարունակաբար շեշտը դնելով միջազգային իրավունքի միայն մեկ՝ տարածքային ամբողջականության սկզբունքի վրա: Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում էր հայտարարել ռազմական ճանապարհով հիմնահարցի լուծման հնարավորության մասին», - ասվում է հաշվետվության մեջ։

ՀՀ արտգործնախարարությունում հիշեցրել են, որ 2008 թ.-ի դեկտեմբերի 4-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանդես եկան  համատեղ հայտարարությամբ, որով ընգծվում է Սանկտ-Պետերբուրգում և Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումների արդյունքում ձևավորված դրական միտման պահպանման կարևորությունը: Հայտարարությունում հատուկ շեշտվում է, որ հիմնախնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: 

Բացի այդ, դեկտեմբերի 4-5-ը Հելսինկիում կայացած ԵԱՀԿ նախարարական խորհրդի 16-րդ հանդիպումն ընդունեց հայտարարություն ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ, որտեղ ողջունելով Մոսկվայի հռչակագիրը՝ ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարները կոչ են անում շարունակել բանակցությունները Մինսկի խմբի շրջանակներում ու Մարդիդյան առաջարկությունների հիման վրա: Արտգործնախարարները կոչ են անում ձեռնամուխ լինել խաղաղության համաձայնագրի մշակմանը և կոնկրետ քայլեր ձեռնարկել զինադադարն ամրապնդելու համար:

«Հայաստանը հաստատակամ է չեզոքացնելու բանակցային գործընթացի առաջընթացի ճանապարհին ստեղծվող խոչընոտները և շարունակելու բանակցությունները Մոսկովյան հռչակագրի և Հելսինկիում ընդունված հայտարարությունների ոգուն համապատասխան», - ընդգծվում է ՀՀ ԱԳՆ հաշվետվության մեջ։-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: