484.75
-0.5
571.76
+2.32
8.19
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ արտգործնախարարությունը դեռևս չի մեկնաբանում Ազնավուրին Շվեյցարիայում Հայաստանի դեսպան հնարավոր նշանակման մասին տեղեկատվությունը
10:49
22 Հունվարի 2009

ՀՀ արտգործնախարարությունը դեռևս չի մեկնաբանում ֆրանսահայ հայտնի շանսոնյե Շառլ Ազնավորին Շվեյցարիայում  Հայաստանի դեսպան հնարավոր նշանակման մասին տեղեկատվությունը։

«Հայաստանի արտգործնախարարությունը կարող է մեկնաբանել դեսպանների նշանակման մասին տեղեկատվությունը միայն երկրի նախագահի կողմից համապատասխան հրամանագրերի ստորագրումից հետո», - չորեքշաբթի լրագրողներին ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։

«Դեսպանների նշանակման կապակցությամբ արտգործնախարարությունը մեկնաբանություններ և հայտարարություններ է անում միայն ՀՀ նախագահի համապատասխան հրամանագրի ստորագրումից հետո։ Ինչ վերաբերում է դեսպանների նշանակմանը, ապա դա ոչ պարզ և բավականին երկարատև գործընթաց է», - ավելացրել է նա։

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկատվություն էր հայտնվել Շառլ Ազնավուրին որպես Հայաստանի դեսպան հնարավոր նշանակման մասին՝ հղում անելով ֆրանսիացի անկախ լրագրող Ժան Էկիյանին, ով իբրև թե նման տեղեկատվություն էր ստացել երգչի իմպրեսարիո և վաղեմի ընկեր Լևոն Սայանից։

ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունում ոչ հաստատել և ոչ էլ հերքել են այդ հայտարարությունը՝ հայտարարելով, որ դեսպանների նշանակման բացառիկ իրավունքը, ըստ ՀՀ Սահմանադրության, պատկանում է երկրի նախագահին։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի դեկտեմբերի 26-ի հրամանագրով Շառլ Ազնավուրին և նրա իմպրեսարիո Լևոն Սայանին շնորհվել է ՀՀ քաղաքացիություն:

Շառլ Ազնավուրը (իսկական անունն է Շահնուր Վաղինակ Ազնավուրյան (Shahnour Varenagh Aznavurjian)) ծնվել է 1924թ. մայիսի 22-ին՝ Փարիզում՝ Հայաստանից տեղափոխվածների ընտանիքում։Ազնավուրն առաջին ֆրանսիացի կատարողն էր, որը Եվրոպայում պլատինե սկավառակ ստացավ:

1988թ. Սպիտակի ողբերգական երկրաշարժից հետո, որը հազարավոր կյանքեր խլեց, Շառլ Ազնավուրը հիմնեց «Ազնավուրը՝ Հայաստանին» բարեգործական ասոցիացիան և մի քանի ակցիաներ կազմակերպեց՝ տուժածներին օգնելու համար։

2006թ.-ին շանսոնյեն Երևանի գլխավոր հրապարակում բարեգործական համերգ տվեց, որին մասնակցեցին Ֆրանսիայի և Հայաստանի նախագահներ Ժակ Շիրակը և Ռոբերտ Քոչարյանը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։