484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+22
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանն ու Ֆրանսիան Գիտության ոլորտում համագործակցության պայմանագիր են կնքել
18:29
21 Հունվարի 2009

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը և Ֆրանսիայի Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնը (Centre national des recherches scientifiques-CNRS) Փարիզում ստորագրել են Համագործակցության պայմանագիր, չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, ՀՀ կրթության և գիտության նախարարության անունից Պայմանագիրը ստորագրեց Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, ֆրանսիական կողմից Պայմանագիրը ստորագրեցին Ֆրանսիայի Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի նախագահ Կատրին Բրեշինյակը և գլխավոր տնօրեն Առնոլդ Միգուսը։

«Պայմանագրի նպատակն է խորացնել երկու երկրների միջև գիտության բնագավառում համագործակցությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Պայմանագրով նախատեսված է երկու երկրների գիտաշխատողների փոխանակումներ, համատեղ գիտահետազոտական ծրագրերի իրականացում, համատեղ գիտաժողովների և սեմինարների կազմակերպում։ Այդ նպատակի համար կօգտագործվեն CNRS-ի միջազգային համագործակցության կառույցները՝ Գիտական համագործակցության միջազգային ծրագրերը, Միացյալ միջազգային լաբորատորիաները և Միջազգային գիտահետազոտական խմբերը։ Ծրագրերը կիրականացվեն համատեղ ֆինանսավորմամբ։ 

Ստորագրման արարողությանը նախորդած հանդիպման ժամանակ կողմերը գոհունակություն հայտնել են, որ Հայաստանի ու Ֆրանսիայի միջև երկար տարիներ ծավալվող գիտական համագործակցությունը պաշտոնական հիմքի վրա է դրվում, ինչը նոր խթան կհանդիսանա այդ համագործակցության զարգացման համար։

Իբրև երկու կողմերի համար առավել մեծ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներ նշվեցին, մասնավորապես, մոլեկուլյար ֆիզիկան, քիմիան, մաթեմատիկան, հումանիտար և սոցիալական գիտությունները։ 

Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնը (CNRS) գիտահետազոտական պետական հաստատություն է, որը գործում է Ֆրանսիայի Բարձրագույն կրթության և գիտության նախարարության հովանավորությամբ։ Կենտրոնի աշխատանքն ընդգրկում է գիտության և տեխնոլոգիաների բոլոր բնագավառները։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: