483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-6
Եղանակը Երևանում
Հայ
Լեռնային Ղարաբաղը միշտ գտնվել է ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացի շրջանակներում. փորձագետ
17:28
21 Հունվարի 2009

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել  ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացի շրջանակներից դուրս, կարծում է «Քրիստոնեա-Դեմոկրատական Միություն» կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը։

«Իհարկե, մենք չենք տեսել բանակցային սեղանի շուրջ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցչին, սակայն մենք միշտ նկատել ենք միջնորդների և հայկական պետության ղեկավարների անուղղակի շփումները ԼՂՀ քաղաքական ղեկավարության հետ»,- ասաց Հարությունյանը չորեքշաբթի մամուլի ասուլիսում։

Միաժամանակ, Հարությունյանի խոսքերով, Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների բաց մասնակցությունը բանակցային գործընթացում, անկասկած, դրական կլինի։

Բացի այդ, ՔԴՄ առաջնորդը նշեց, որ չի կարող լինել ղարաբաղյան հիմնախնդրի որևէ լուծում՝ առանց հաշվի առնելու ԼՂՀ ղեկավարության և ժողովրդի կամքը։

Հարությունյանը կարծում է, որ իրականում կան համգամանքներ, որոնք ուղղակի կամ անուղղակի ազդում են ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի արդյունքների վրա՝ խոչընդոտելով դրա լուծմանը։

Առաջին հերթին, ըստ նրա, ադրբեջանական կողմը չի կամենում հաշվի նստել 20 տարի առաջ ստեղծված ռեալ իրավիճակի հետ, այն է՝ արցախցիների ինքնորոշման իրավունքի հետ։

«Ադրբեջանը պատրաստ չէ ընդունել, որ կա անկախ Ղարաբաղ, որ կա Արցախի ազատ ինքնորոշման իրավունք, և այդ իրավունքի իրականացման խնդիրը, ուզած թե չուզած, պետք է համաձայնեցնել»,- պարզաբանեց Հարությունյանը։

Որպես երկրորդ հանգամանք Հարությունյանը նշեց երկու երկրների քաղաքական առաջնորդների, գործիչների և ժողովուրդների վստահության պակասը։ Ընդ որում, տվյալ խնդիրը, նրա կարծիքով, պետք է լուծեն, առաջին հերթին, երկրների ղեկավարները։

«Դժբախտաբար, այս ուղղությամբ որևէ քայլ չի ձեռնարկվում։ Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանում առանց թաքցնելու խոսում են ռազմական ճանապարհով և ամեն գնով խնդրի լուծման մասին՝ սեփական քաղաքական նպատակներին հասնելու համար»,- նշեց նա։

Ավելին, ըստ նրա, նման հարցադրումը դիտարկվում է գրեթե որպես ազգային գաղափարախոսություն։

Այսպիսով Հարությունյանը եզրահանգում է, որ որևէ առաջխաղացում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների գործունեությունում չի նկատվում։

«Միևնույն ժամանակ դրական է այն, որ միջազգային հանրությունը վերջապես հասկացավ, որ հնարավոր չէ ղարաբաղյան հիմնախնդրի որևէ լուծում, եթե այն հաշվի չի առնում արցախցիների ինքնորոշման իրավունքը»,- ասաց նա։

Քաղաքական գործիչը նշում է նաև, որ խոշոր խաղացողներին ավելի շատ   հետաքրքրում է ոչ այնքան ղարաբաղյան հակամարտության լուծումը, որքան կարգավորման գործընթացը, քանի որ դա հնարավորություն է տալիս մշտապես գտնվել Հարավային Կովկասում՝ մի տարածաշրջան, որի աշխարհաքաղաքական դերը չի կարելի թերագնահատել։  

Հարությունյանը գտնում է, որ «հայկական կողմի մոտեցումները հակամարտության կարգավորման գործընթացում պետք է պարունակեն հետևյալ պահերը. ինքնորոշում հանրաքվեի միջոցով՝ Ղարաբաղի Սահմանադրությամբ հաստատված տարածքներում, ԼՂՀ անվտանգության երաշխավորում ոչ միայն միջազգային կառույցների, այլև Հայաստանի կողմից, ցամաքային սահմանի առկայություն Հայաստանի և Ղարաբաղի միջև, ինչը հնարավորություն կտա իրավիճակին համապատասխան պաշտոնական աջակցություն  ցուցաբերել Լեռնային Ղարաբաղին»։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը չի բացառվում. Նալբանդյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի բացառվում:
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: