487.57
+0.28
567.63
-0.45
8.2
-0.03
+7
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում բացվել է «Սուրբ Մարիամ» ընտանիքի առողջության կենտրոն
16:31
21 Հունվարի 2009

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Չորեքշաբթի Երևանում բացվել է «Սուրբ Մարիամ» ընտանիքի առողջության կենտրոնը։ Կենտրոնի հիմնադիրներն են Ընտանիքի ծրագրման միջազգային ֆեդերացիան (International Planned Parenthood Federation – IPPF) և «Հանուն ընտանիքի և առողջության» համահայկական ասոցիացիան։  

Ինչպես Կենտրոնի բացման արարողության ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, բնակչության վերարտադրողական առողջության և մոր ու մանկան առողջության պահպանությունը ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում է գտնում, որը «ջանք չի խնայում՝ բնակչության առողջության պահպանման մակարդակի բարձրացման համար»։

«2008 թ.-ին Հայաստանում մի շարք ծրագրեր են իրականացվել, որոնք հնարավորություն են տվել բարձրացնել բժշկական ծառայությունների որակը։ Նոր՝ 2009 թ.-ը մենք սկսում ենք ընտանիքի առողջության պահպանման կենտրոնի բացումով»,- ասաց նա՝ հավաստելով, որ նախարարությունը հնարավորինս կաջակցի կենտրոնին։

ԻՆչպես ասաց Երևանի առաջին փոխքաղաքապետ Կամո Արեյանը, կենտրոնի բացումը պետական ու մասնավոր հատվածների միջև ազատ համագործակցության վառ օրինակ է։

Կենտրոնի հիմնադիր, «Հանուն ընտանիքի և առողջության» համահայկական ասոցիացիայի տնօրեն Մերի Խաչիկյանի խոսքերով, «Սուրբ Մարիամ» կենտրոնում մասնագիտացված բաժանմունքներից բացի գործելու է ամբուլատոր բաժանմունք՝    պոլիկլինիկա, որտեղ կընդունեն բոլոր դիմողներին անկախ տարիքից։ Նա տեղեկացրեց, որ կենտրոնում աշխատելու են այնպիսի մասնագետներ, ինչպիսիք են մանկաբարձ-գինեկոլոգները, մանկաբույժները, վեներոլոգները, էնդոկրինոլոգները, սրտաբանները, թերապևտները, ընտանեկան բժիշկները, ատամնաբույժները, հոգեթերապևտները։

«Կենտրոնը այլ նմանատիպ հաստատություններից տարբերվում է նրանով, որ մենք ընդունում ենք այցելուների իրավունքների գաղափարը. յուրաքանչյուր այցելու, ցանկության դեպքում, կարող է բժշկական օգնություն ստանալ գաղտնի, նրա համար հարմար ձևով, նրա կարծիքի հանդեպ լիակատար հարգանքով։ Մենք ծրագրում ենք նաև արձագանքներ ստանալ մատուցված ծառայությունների մասին»,- ասաց Խաչիկյանը։  

Կենտրոնի հիմնադիրը հայտնեց, որ կենտրոնում առայժմ պահպանողական բուժման ծառայություններ կմատուցվեն, իսկ համապատասխան ասրքավորումներ ստանալուց հետո կանցկացվեն նաև վիրահատություններ։ Խաչիկյանն ավելացրեց, որ կենտրոնը հղիության անվտանգ դադարեցման ծառայություններ կմատուցի և կփորձի կրճատել աբորտների թիվը Հայաստանում՝ հայ կանանց համապատասխան խորհրդատվություն տրամադրելու միջոցով։

«Կենտրոնը մասնագիտանալու է ոչ միայն կանանց, այլև տղամարդկանց անպտղության բուժման մեջ։ Առաջին անգամ հանրապետությունում մենք բացել ենք հատուկ կաբինետ տղամարդկանց համար, որտեղ նրանք կարող են խորհրդատվություն ստանալ իրենց հուզող հարցերի մասին»,- ասաց Խաչիկյանը։   

Հայաստանում պաշտոնական վիճակագրության վերջին տվյալներով, 2008 թ.-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ, լույս աշխարհ է եկել 29823 երեխա։ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, Հայաստանում 2008 թ.-ի հունվար-սեպտեմբերին ծնելիության մակարդակը 1,5 անգամ գերազանցում է մահացության ցուցանիշը։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։