480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+15
Եղանակը Երևանում
Հայ
Առաջիկա տարվա ընթացքում հայ-թուրքական հարաբերություններում հնարավոր է՝ տեղաշարժեր լինեն. հայ թուրքագետ
14:36
21 Հունվարի 2009

Հայ-թուրքական հարաբերություններում հնարավոր են որոշակի դրական տեղաշարժեր այս տարվա ընթացքում, կարծում է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։

«Դա պայմանավորված կլինի հիմնականում նրանով, թե որքանով թուրքական դիվանագիտությունը կկարողանա ազատվել Հայաստանի վրա ճնշում գործադրելու իր քաղաքականությունից և աստիճանաբար կսկսի մոտենալ Հայաստանի դիրքորոշմանը, այն է՝ հարաբերությունների հաստատում առանց որևէ նախապայմանի», - չորեքշաբթի ասաց նա լրագրողներին։

Թուրքիան առաջ է քաշում մի շարք նախապայմաններ՝ երկկողմ հարաբերությունների հաստատման համար, մասնավորապես, Հայաստանի կողմից Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությունից հրաժարվելը, երբ սրի էր քաշվել շուրջ մեկուկես միլիոն հայ, Հայաստանի կողմից Թուրքիայի սահմանների ճանաչումը։

Սաֆրաստյանը նկատեց, որ այսօրվա դրությամբ սկզբունքային փոփոխություններ տեղի չեն ունեցել, դիվանագիտական հարաբերություններ չկան, երկու պետությունների միջև սահմանը շարունակում է փակ մնալ։

«Սակայն մյուս կողմից կան փոքր դրական տեղաշարժեր, որոնք կապված են այսպես-կոչված «ֆուտբոլային դիվանագիտության հետ». Հայաստանի և Թուրքիայի նախագահների միջև ուղղակի կապ հաստատվեց, որը շարունակության միտում ունի», - պարզաբանեց նա։

Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլն առաջին անգամ Երևան էր եկել սեպտեմբերի 6-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով՝ երկու երկրների թիմերի միջև 2010 թ.-ի ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի ֆուտբոլային հանդիպումը սեպտեմբերի 6-ին Երևանում դիտելու համար։ Այս հանգամանքը հատուկ հետաքրքրություն է առաջացնում, քանի որ Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ հայ-թուրքական սահմանը փակ է 1993 թ.-ից՝ Անկարայի նախաձեռնությամբ։ 

«ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը հայտարարել է, որ այսօրվա դրությամբ Հայաստանի և Թուրքիայի միջև որևէ բանակցություններ չեն տարվում, սակայն ես ենթադրում եմ, որ նման կապեր տեղի են ունենում», - ասաց նա։

Միաժամանակ թուրքագետը կարծում է, որ այդ բանակցությունները դեռևս կոնկրետ արդյունքների չեն հանգեցրել։ «Այդ մասին վկայում է այն, որ ոչ թուրքական և ոչ էլ հայկական կողմից որևէ կարևոր սկզբունքային հայտարարություններ չեն հնչում», - պարզաբանեց Սաֆրաստյանը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։