478.76
-0.07
556.89
-1.04
7.99
+0.01
+27
Եղանակը Երևանում
Հայ
ՎԶԵԲ-ը ծրագրում է 2009 թ.-ին ֆինանսավորման ծավալները հասցնել 7 մլրդ եվրոյի՝ նախկինում ծրագրված 5,5 մլրդ եվրոյի փոխարեն
18:55
20 Հունվարի 2009

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը ծրագրում է ֆինանսավորման ծավալները 2009 թ.-ին մինչև 7 մլրդ եվրոյի հասցնել՝ նախկինում ծրագրված 5,5 մլրդ եվրոյի փոխարեն, ասաց ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավար Մայքլ Վայնսթինը (Michael Weinstein)։  

«2009 թ.-ին ՎԶԵԲ-ը ի պատասխան աշխարհում և տարածաշրջանում վատթարացող իրավիճակին, ի տարբերություն շատ այլ ֆինանսական ինստիտուտների, որոշում ընդունեց ավելացնել ֆինանսավորման ծավալները մինչև 7 մլրդ եվրո՝ նախկինում ծրագրվող 5,5 մլրդ եվրոյի փոխարեն»,- ասաց Վայնսթինը երեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։

Նա նշեց, որ լրացուցիչ միջոցների զգալի մասը, շուրջ 1,5 մլրդ եվրո, բանկը պատրաստվում է ծախսել այնպիսի ռազմավարական տարածաշրջաններում, ինչպիսիք են Կովկասն ու Միջին Ասիան։

«2009 թ.-ին խնդիր է դրված տարածաշրջանի բոլոր երկրներում, այդ թվում Հայաստանում, մեծացնել ֆինանսավորման ծավալները»,- ասաց Վայնսթինը։

Նրա խոսքերով, միայն 2008 թ.-ին, չնայած մի շարք տնտեսական բարդություններին, ՎԶԵԲ-ի կողմից Հայաստանում իրականացված ներդրումներն ավելացվել են 23 տոկոսով և կազմել 63 մլն եվրո։   

«2008 թ.-ին մենք գերազանցեցինք Հայաստանում ֆինանսավորման մեր իսկ ռեկորդը, իսկ 2009 թ.-ին ծրագրում են տվյալ ծավալը հասցնել մինչև 80 մլն եվրոյի»,- ասաց Վայնսթինը՝ հույս հայտնելով, որ նոր տարին հաջող կլինի, և որոշ արդեն նախատեսված խոշոր նախագծերի իրականացումը թույլ կտա զգալիորեն մեծացնել վարկավորման ծավալները։  

Հայաստանը ՎԶԵԲ-ի անդամ դարձավ 1992թ. դեկտեմբերի 7-ին՝ 10 մլն, եվրո մասնաբաժնով։ ՎԶԵԲ-ը Հայաստանի խոշոր ներդրողներից է, որը 52 ծրագրերի իրականացման միջոցով 202 մլն եվրո է ներդրել:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: