482.01
-0.12
540.96
+2.13
8.56
+0.01
+21
Եղանակը Երևանում
Հայ
ՎԶԵԲ-ը ՎՏԲ- Հայաստան բանկին 10 մլն դոլարի վարկ տրամադրեց՝ միկրո և փոքր բիզնեսի ֆինանսավորման նպատակով
18:13
20 Հունվարի 2009

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) 10 միլիոն ԱՄՆ դոլարի չափով վարկ է տրամադրում «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ –ին՝ միկրո և փոքր ձեռնարկություններին (ՄՓՁ) ամբողջ երկրում վարկեր առաջարկելու համար:

Համապատասխան համաձայնագիրը երեքշաբթի Երևանում ստորագրեցին ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն, տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովը և ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավար Մայքլ Վայնսթինը (Michael Weinstein)։

«Բանկը նախատեսում է ստանալ առաջին միջոցները և արդեն հունվարի վերջին անցնել առաջին վարկերի տրամադրմանը»,- երեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Օվսյաննիկովը։

ՎԶԵԲ երևանյան գրասենյակի ղեկավար Մայքլ Վայնսթինի խոսքերով, Հայաստանի միկրո և փոքր բիզնեսի ֆինանսավորումն ընտրվել է որպես վարկավորման ամենապահանջված ուղղություններից մեկը, որտեղ առաջարկ կա։

Այդ համատեքստում, նրա գանահատականներով, տվայլ համաձայնագրի ստորագրումը հատկանշական գործարք է, որը թույլ կտա հանրապետության վարկունակ միկրո և փոքր ձեռնարկություններին օգտվել միջնաժամկետ ֆինանսավորման վստահելի աղբյուրներից։

«Մեզ համար կարևոր է աջակցությունը միկրո և փոքր բիզնեսին, որը Հայաստանի տնտեսության անկյունաքարն ու հիմնական շարժիչն է, ինչը հատկապես կարևոր է համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պայմաններում»,- ասաց Վայնսթինը։

Իր հերթին ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը նշեց, որ ՎԶԵԲ-ը հայկական ֆինանսական շուկայի ակտիվ մասնակիցներից է, ի դեմս որի Հայաստանը վստահելի գործընկեր ունի։

«Հայաստանում միկրո և փոքր բիզնեսի վարկավորման լրացուցիչ միջոցների ուղղորդումը վկայում է այն մասին, որ նույնիսկ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պայմաններում Հայաստանը դիտարկվում է որպես կայուն երկիր, որտեղ հնարավոր է իրականացնել նմանատիպ նախագծեր»,- ասաց Ջավադյանը։

Հայաստանը ՎԶԵԲ-ի անդամ դարձավ 1992թ. դեկտեմբերի 7-ին՝ 10 մլն, եվրո մասնաբաժնով։ ՎԶԵԲ-ը Հայաստանի խոշոր ներդրողներից է, որը 52 ծրագրերի իրականացման միջոցով 202 մլն եվրո է ներդրել:

ՎՏԲ-Հայաստան բանկը (մինչև 2006թ. հունիսի 20-ը՝ «Հայխնայբանկ» ՓԲԸ) 2004թ. ապրիլին ՎՏԲ խմբի մասնակից է դարձել: ՎՏԲ-ն ներկայում ՎՏԲ-Հայաստան բանկի 100%-անոց բաժնետերն է:

ՎՏԲ-Հայաստան բանկը, որը ընդհանուր ակտիվների մեծությամբ զբաղեցնում է է չորրորդ տեղը, կարևոր դերակատար է հայաստանյան բանկային համակարգում և ունի մասնաճյուղերի ամենալայն ցանցը (78 մասնաճյուղ) երկրում:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։