485.92
+0.24
514.49
-2.52
8.16
-0.01
-7
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահը մասնակցել է Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի բացման հանդիսավոր արարողությանը
16:45
20 Հունվարի 2009

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի մասնակցել է մեծանուն բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի բացման հանդիսավոր արարողությանը:

Ինչպես հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունից հայտնեցին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը, հանրապետության նախագահը, կարևորելով տուն-թանգարանի բացումը, անգնահատելի է համարել ականավոր բանաստեղծուհու թողած գրական հսկայածավալ ժառանգությունը:

Նախագահ Սարգսյանը Սիլվա Կապուտիկյանի որդու` Արա Շիրազի ուղեկցությամբ շրջել է տուն-թանգարանում: Տուն-թանգարանի հանդիսավոր բացումը նվիրված էր բանաստեղծուհու 90-ամյակին։

Այն գտնվում է Կապուտիկյանի բնակարանում՝ քաղաքի կենտրոնում։ Նրբանցքը, որտեղ գտնվում է տունը, այսուհետ կկրի բանաստեղծուհու անունը։ Ինչպես լրագրողներին ասաց Կապուտիկյանի որդին՝ Արա Շիրազը, իր բնակարանում տուն-թանգարան ստեղծելը բանաստեղծուհու կամքն էր։ «Չէի սպասում, որ նրա ցանկությունն այսքան արագ կիրականանար, նրա մահից երեք տարի անց»,- ասաց Շիրազը։

Նրա խոսքերով, տուն-թանգարանը լիովին համապատասխանում է Կապուտիկյանի ցանկությանը։ «Հենց այսպիսին նա կուզենար տեսնել իր տուն-թանգարանը։ Այստեղ նրան հոգեհարազատ իրեր կան։ Տանը բանաստեղծուհու ոգին է իշխում»,- նշեց քանդակագործը։

Բանաստեղծուհու աշխատասենյակում պահվում են բացառիկ և նրա համար անգին հուշանվերներ ու նվերներ՝ բերված հեռավոր երկրներից։ Առաջին այսպիսի հուշանվերը նա ստացել է Կալկաթայի հայ դպրոցականներից դեռևս 1954 թ.-ին։

Գրականագետ Ազատ Եղիազարյանի խոսքերով, Սիլվա Կապուտիկյանի տունը դեռևս նրա կյանքի օրոք միշտ մշակույթի օջախ է եղել։ «Ինձ համար շատ ուրախալի է տեսնել, որ մարդիկ չեն մոռանում բանաստեղծուհուն, կենդանի հետաքրքրություն են ցուցաբերում նորաստեղծ տուն-թանգարանի հանդեպ։

Հուսով եմ, որ այս տուն-թանգարանը զգալի ներդրում կունենա Կապուտիկյանի ժառանգությունը պահպանելու և սերունդներին փոխանցելու գործում»,- ավելացրեց նա։

Սիլվա (Սիրվարդ) Բարունակի (1919-2006) Կապուտիկյանը հայ բանաստեղծուհի է, գրող, հասարակական գործիչ, ակադեմիկոս, բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր։ Հայկական ԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1970), Վրացական ԽՍՀ մշակույթի վաստակավոր աշխատող (1980)։

Արժանացել է Հայկական ԽՍՀ պետական մրցանակի (1988), Ավետիք Իսահակյանի և Հր. Աճառյանի անվ. մրցանակների, իտալական «Նոսիդե» մրցանակի, «Սուրբ Մեսրոպ Մաշտոց», «Սբ. Սահակ և Սբ. Մաշտոց» «Օլգա Իշխանուհի» (Ուկրաիա) շքանշանների, նրան «Տարվա կին» կոչումն է շնորհվել (1998թ., Քեմբրիջի աշխարհագրական ինստիտուտ), Ինտելեկտուալների միջազգային «Փեն-կլուբ» ակումբի անդամ։ 1952 թ.-ին արժանացել է Ստալինյան մրցանակի (ԽՍՀՄ Պետական մրցանակի)։

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (1994), «Աշխարհի ժողովուրդների հոգևոր միավորման» և «Բնության ու հասարակության հարցերով» ակադեմիաների անդամ է։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
11:33
22 Դեկտեմբերի 2016
Դեռ հարցական է, թե ովքեր կլինեն ՀՀԿ նախագահի տեղակալները
Այսօր ՀՀԿ-ն ԳՄ նիստ հրավիրելու է, բայց խորհրդի նիստ այդպես էլ չի հրավիրելու:
11:59
21 Դեկտեմբերի 2016
Հովիկ Աբրահամյանը չի ներառվի ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին եռյակում. թերթ
ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին երեք հորիզոնականներում չի լինելու նախկին վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի անունը:
11:13
21 Դեկտեմբերի 2016
Իրանի նախագահը ժամանել է Հայաստան
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով չորեքշաբթի Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանին:
13:19
20 Դեկտեմբերի 2016
ՀՀ պաշտպանության նախկին նախարարը հայտարարել է մեծ քաղաքականություն մտնելու մասին
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի Facebook-ի իր նորաստեղծ էջում գրել է քաղաքականություն մտնելու մասին։
12:27
20 Դեկտեմբերի 2016
Լավրովը նշել է Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության նպատակը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանության նպատակը Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների խաթարումն է։